Հանքահորի պայթյուն Ռուսաստանում
Երեկ Ռուսաստանի Վորկուտա քաղաքի Հյուսիսային կոչվող հանքավայրում պայթյուն է տեղի ունեցել։ Տեղեկացնում է azadliq.az կայքը։
Ռուսաստանի Վորկուտա քաղաքի Հյուսիսային կոչվող հանքավայրում փլուզում է տեղի ունեցել, ինչի հետևանքով պայթյուն է գրանցվել։ Պայթյունի պահին հանքի ներսում աշխատել են 108 մարդ։ Պայթյունից հետո փրկարարները դուրս են բերել 4 դիակ, մեծ թվով վիրավորներ։ Սակայն որոնումները շարունակվում են, քանի որ դեռ 26 մարդ համարվում է կորած։