Բոլորիդ ժամը 15․30-ին սպասում եմ Բաղրամյան պողոտայում՝ պատիվ և հայրենիք ունենալու համար. Բագրատ Սրբազան
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այսօր՝ ժամը 15:30 բոլորին հրավիրում է Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկ և նշում, որ բոլորի ներկայությունը շատ կարևոր է: Նշենք, որ ժամը 16:00-ին տեղի կունենա ԱԺ խորհրդի նիստ։
«Մենք ժամկետն ու սահմանը դրել ենք՝ 4 օր, գործընթացները սահմանվել են, մնացածը կերևա ընթացքում»,- Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Սրբազանն ընդգծեց, որ 4 օրը հենց սահմանաժամկետն է, որ դրել են, սահմանել են, կապված է նաև ԱԺ քառօրյայի հետ։