Ամերիկյան զենքը հարվածել է Ռուսաստանին. Սալիվան
Ռուսական տարածքում արդեն հասցվել են ամերիկյան հարվածներ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանը։
«Նախագահ Ջո Բայդենը թույլ տվեց դա», - ասել է Սալիվանը:
Նա նշել է, որ Խարկովի վրա Ռուսաստանի հարձակումը դանդաղեց այն բանից հետո, երբ Վաշինգտոնը մասամբ չեղարկեց ԱՄՆ-ի կողմից տրամադրված զենքի օգտագործման սահմանափակումները Ռուսաստանի ներսում գտնվող թիրախներին հարվածելու համար:
Ամերիկյան դիվանագիտության ղեկավար Էնթոնի Բլինկենի խոսքով՝ ռուսական տարածքի վրա ամերիկյան զենքի հարձակումների շրջանակը կավելանա։