Ամերիկացիները հաստատել են, որ հութիները վնասել են նավերը
Ադենի ծոցում վերջին 24 ժամվա ընթացքում Եմենի հութիների հարձակումների արդյունքում երկու նավ է վնասվել:
Այս մասին հայտնում է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը:
Մասնավորապես, հութիները երկու բալիստիկ հրթիռ են արձակել, որոնցից մեկը խոցել է Շվեյցարիային պատկանող նավը։
Բացի այդ նրանք հարձակվել են նաև Անտիգուայի և Բարբուդայի դրոշ կրող և Գերմանիային պատկանող Norderney բեռնատար նավի վրա՝ օգտագործելով երկու հականավային հրթիռ։