Մարի Լը Պենը ցանկանում է դառնալ Ֆրանսիայի վարչապետ
Ֆրանսիայում Եվրախորհրդարանի ընտրություններում ծայրահեղ աջերի ջախջախիչ հաղթանակի կապակցությամբ նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարեց Ազգային ժողովը՝ Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը ցրելու մասին։
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների առաջին փուլը կկայանա հունիսի 30-ին, երկրորդը՝ հուլիսի 7-ին, ասել է Մակրոնը։
Իր ուղերձում Ֆրանսիայի նախագահն ընդգծել է, որ եվրոպական ընտրությունների արդյունքները լավ չեն եվրոպամետ ուժերի համար, և աճող ազգայնականներն ու դեմագոգները վտանգ են ներկայացնում երկրի համար։
Ֆրանսիայի աջերի առաջնորդ Մարին Լը Պենը հայտարարել է, որ պատրաստ է դառնալ վարչապետ, եթե իր կուսակցությունը հաղթի հուլիսին։