Բայդենը շփոթել է Ուկրաինան Իրաքի հետ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ֆրանսիա կատարած այցի ժամանակ սխալ է արտահայտվել՝ ասելով, որ Իրաքը պետք է շատ երկար սպասի Միացյալ Նահանգների օգնությանը, բայց նա նկատի է ունեցել Ուկրաինային: Այս մասին գրում է BBC-ն:
Միաժամանակ Սպիտակ տան կայքում ներկայացված տեքստում ջնջվել է Իրաքը, և նշվել Ուկրաինայի անունը:
Նշենք, որ սա առաջին դեպքըբ չէ, երբ ԱՄՆ ղեկավարը շփոթում է անուններն ու իրադարձությունները: