Բելգիայի վարչապետը հրաժարական է տվել
Բելգիայի վարչապետ Ալեքսանդր Դե Կրոուն հրաժարական է տվել։ Պատճառը համապետական ընտրություններում իր կուսակցության պարտությունն է:
Դե Կրոուն ասել է, որ պաշտոնապես կհեռանա պաշտոնից այսօր առավոտյան, այն բանից հետո, երբ իր կուսակցությունը կորցրեց ձայների զգալի մասը կիրակի՝ հունիսի 9-ին կայացած համապետական ընտրություններում:
«Մեզ համար հատկապես ծանր երեկո էր, մենք պարտվեցինք, վաղվանից ես չեմ լինելու վարչապետը, քանի որ հրաժարական կտամ»,- հանրահավաքում իր կողմնակիցներին ասել է նա։