Հունգարիայում Վիկտոր Օրբանի կուսակցությունը հաղթել է ընտրություններում
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է իշխող Քրիստոնեա-Ժողովրդադեմոկրատական կուսակցության դաշինքի հաղթանակի մասին Եվրախորհրդարանի և Հունգարիայի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում։
«Այսօր մենք ընտրություններ անցկացրինք Բուդապեշտում և հաղթեցինք»,- ասել է Օրբանը՝ ելույթ ունենալով դաշինքի նախընտրական շտաբում։
Նրա խոսքով, Հունգարիայի կառավարության խաղաղությանն ուղղված դիրքերը ուժեղացել են:
Ազգային ընտրական գրասենյակի տվյալներով՝ իշխող դաշինքը 21 մանդատից ստանում է 11 մանդատ։ Վերջին շրջանում նրանք ունեին 13 մանդատ։