ՀԱՄԱՍ-ը Պաղեստինի հարցով կբանակցի Պեկինի և Մոսկվայի հետ
Պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի և ՖԱԹՀ-ի շարժումների ներկայացուցիչները պատրաստվում են հանդիպմանը Մոսկվայում, սակայն այս հարցը պետք է մանրամասն քննարկվի Պեկինի բանակցություններից հետո։
Այս մասին «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանում Պաղեստինի դեսպան Աբդել Հաֆիզ Նոֆալը։
«Ինչ վերաբերում է առաջիկա հանդիպումներին Ռուսաստանի մայրաքաղաքում, ապա դրանք անպայման տեղի կունենան, քանի որ Մոսկվան եղել և մնում է պաղեստինյան հարցի հաշտեցման անբաժանելի գործընկերը՝ մեծ ջանքեր գործադրելով և կարևոր դերակատարում ունենալով այս գործընթացի ընթացքում: Սակայն այս հարցը պետք է մանրամասն քննարկվի Պեկինի բանակցություններից հետո»,- ասել է դիվանագետը։