Գտնվում ենք թուրքերի առջև ծնկած, բայց սեփական ժողովրդի վրա առյուծ կտրած իշխանությունների հրահանգների ներքո. Բագրատ Uրբազան
Մեզ համար անակնկալ չէր, որ բռնապետական ռեժիմը մեր ճանապարհը պետք է փակեր։ Այս մասին քիչ առաջ Բաղրամյան պողոտայում ասաց Բագրատ Սրբազանը:
«Ես ոստիկանությանը չեմ մեղադրում, հակառակը` իրենց աշխատանքը գնահատում եմ։ Եվ էլի եմ ասում, այս շարժման նպատակն այն է, որ մարդկանց պատիվ ու արժանապատվություն վերադարձնենք։ Տղերք, էսօր կարևոր հարց է լուծվում։ Դուք երկար ժամանակ ունեք մտածելու, թե ինչպես է ձեր ղեկավարությունը ձեզ տրամադրում ժողովրդի դեմ»,- ասաց Գալստանյանը:
Նա նշեց, որ մի փոքր խումբ են իրենք, բայց էլի նույն վիճակում են, ինչ ներկաները:
«Գտնվում ենք այս կարգերի՝ թուրքերի առջև ծնկած, բայց սեփական ժողովրդի վրա առյուծ կտրած իշխանությունների հրահանգների ներքո»,- նկատեց Սրբազանը: