Քիչ առաջ դատարանը մերժեց ծանր հանցանքի մեջ մեղադրվող պաշտպանյալիս տնային կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգելու` քննիչի միջնորդությունը․ փաստաբան (լուսանկարներ)
![Քիչ առաջ դատարանը մերժեց ծանր հանցանքի մեջ մեղադրվող պաշտպանյալիս տնային կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգելու` քննիչի միջնորդությունը․ փաստաբան (լուսանկարներ)](/timthumb.php?src=disc/08-06-24/5be415e2a947691c806cde73ce7b2822.jpg&w=780)
Փաստաբան Արթուր Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Պաշտպանյալս կհայտնվի ազատության մեջ:
Ոչ աշխատանքային օրով աշխատանքային փայլուն հաղթանակ։
Քիչ առաջ դատարանը մերժեց ծանր հանցանքի մեջ մեղադրվող (4-8 տարի ազատազրկում) պաշտպանյալիս տնային կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգելու քննիչի միջնորդությունը»,- գրել է Հարությունյանը:
Նշենք, որ գործը վերաբերում է կեղծ 100 դոլարանոց թղթադրամներ իրացնելուն։ Հարությունյանի պաշտպանյալը տաքսիստ է, ով կեղծ դոլարներ իրացնողներին մատուցել է տաքսի ծառայություններ։ Մինչև տնային կալանքը, նախորդող 2 ամսվա ընթացքում փաստաբանի պաշտպանյալը եղել է բանտում` կալանքի տակ: 2 ամիս առաջ խափանման միջոցը փոխվել է տնային կալանքի, իսկ այսօր նա փաստաբանի և նրա օգնական Սիրանուշ Հարությունյանի
ջանքերով ազատ է արձակվել:
Լուսանկարում` փաստաբան Ա. Հարությունյանն ու նրա օգնական Ս. Հարությունյանը
![](disc/08-06-24/74db02f9b71666459d509f2aa9e21179.jpg)
![](disc/08-06-24/ed8774e7394be1dce2c7f131f79849a5.jpg)