Ալավերդու Թումանյան փողոցի որոշ խանութներ վերսկսել են գործունեությունը. Փաշինյան (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզի Ալավերդի քաղաք կատարած այցի շրջանակներում ծանոթացել է նաև քաղաքի Թումանյան փողոցում ջրհեղեղից հետո տիրող իրավիճակին և հետևել իրականացվող վերականգնողական աշխատանքներին։ Այս մասին Փաշինյանն իր էջում գրառում է կատարել՝ կից հրապարակելով նաև տեսանյութ, որտեղ նա զրուցում է փողոցի խանութների սեփականատերերի հետ։
«Ալավերդու Թումանյան փողոցում ևս իրականացվել են վերականգնման աշխատանքներ, որոշ խանութներ և սպասարկման օբյեկտներ վերսկսել են գործունեությունը»,-գրառման մեջ նշել է Փաշինյանը։