Իրաքում մզկիթ է պայթեցվել
Իրաքի մայրաքաղաք Բաղդադում երեկ ահաբեկիչները մզկիթ են պայթեցրել։ Տեղեկացնում է oxu.az կայքը՝ հղում անելով reuters-ին։
Երեկ Իրաքի մայրաքաղաք Բաղդադի շիաներով բնակեցված թաղամասում ահաբեկիչները պայթեցրել են շիական մզկիթ։ Ինքնաշեն ռումբը գործի է դրվել նամազի կատարման ժամանակ։ Պայթյունի հետևանքով 12 հոգի մահացել է, 40-ից ավել վիրավորներ կան։
Առայժմ ոչ մի ահաբեկչական կազմակերպություն իր վրա չի վերցրել ահաբեկչության կատարումը։ Սակայն հիշեցնենք, որ վերջին շրջանում Իրաքում շիաների և սունիների միջև հարաբերությունները լարված են։