Մեր Վանաձորի քաղաքապետը գտնվում է կալանքի տակ, բնականաբար կուզեինք իրեն ազատության մեջ տեսնել․ Բագրատ Uրբազան
Ցավոք, մեր Վանաձորի քաղաքապետը գտնվում է կալանքի տակ, բնականաբար կուզեինք իրեն ազատության մեջ տեսնել, բայց առհասարակ բարձր տրամադրությամբ ենք գնում հանդիպելու մեր լոռեցի սիրելի ժողովրդին։ Այս մասին այսօր հայտարարել է Տավուշը հանուն հայրենիքի շարժման առաջնորդ, վարչապետի թեկնածու Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
«Բացի այդ, տեղում կծանոթանանք, թե աղետից հետո ինչ խնդիրներ են լուծվել»,- ասել է Բագրատ Սրբազանը։