Զելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՓարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններինԵրևանի «Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՍերգեյ Լավրովը Բաքվում խոսել է TRIPP-ի մասինՌուբինյանը պատվիրակություն է գործուղում Սանկտ ՊետերբուրգՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Խաչատուրյանը և Զանզիբարի նախագահը քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտներըԱնդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներինՏաջիկստանի նախագահ Ռահմոնը կմասնակցի COP17-ին, նրան դիմավորեցին Փաշինյանն ու Խաչատուրյանը (տեսանյութ)Կրեմլը պատասխանել է Զելենսկու՝ Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածները վերսկսելու մասին հայտարարությանըԿառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը առաջնահերթություն է․ ՓաշինյանՏաջիկստանի նախագահը ժամանեց ՀայաստանՕմանի ծոցում լցանավ է հրդեհվել, որը փորձել էր անցնել արգելված գոտով՝ անջատած հետևման համակարգովՊՆ-ում խորհրդակցություն է եղել․ տրվել է համապատասխան հանձնարարականներՀՀ-ի և Ֆրանսիայի ԱԺ նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարներըԾառուկյանը գումարներ ա ներդրել, իր գումարը չի ստացել, հիմա ասում են՝ փողեր ա լվացել. փաստաբան (տեսանյութ)Վրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՎաշինգտոնի հռչակագիրը պատմական հնարավորություն է Հարավային Կովկասում կայուն խաղաղության համարՊետական գնումների ընթացակարգն աշխարհի ոչ մի այլ վայրում այնքան թափանցիկ չէ, որքան Հայաստանում. նախարարՇինծու, սարքած գործ ա, ես արդար եմ 100 տոկոս. Գագիկ Ծառուկյանը՝ դատավորին (տեսանյութ)Կասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելԺաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնումըՎաղը՝ 10:00-17:00-ը, լույս չի լինի շատ հասցեներումԻնչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողությունԱրարատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Մամուլ

Ինչու էին ԱԺ-ում «բզկտում» Անահիտ Ավանեuյանին

«Հրապարակ» թերթը գրել է․

Անցյալ շաբաթ Ազգային ժողովում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացնում էր իր ղեկավարած գերատեսչության 2023 թվականի հաշվետվությունը։ Ավանեսյանի ՔՊ-ական թիմակիցները, մեղմ ասած, անհարմար հարցեր ուղղեցին։ 

«Հրապարակ»-ին պատմեցին, որ առողջապահության նախարարությունը բժշկական կազմակերպությունների հետ պետական պատվերի պայմանագրերը 2024 թվականին կնքել է անսահմանափակ բյուջեի սկզբունքով։ Այսպես ասած՝ բժշկական հաստատությունները պետք է պետությունից ֆինանսավորվեն իրենց մատուցած ծառայությունների չափով, ի տարբերություն նախկին մոտեցման, երբ բժշկական հաստատությունների համար գոյություն ուներ պետական պատվերի սահմանված չափ, եւ սահմանված չափից ավելի չպետք է ծառայություններ մատուցեին։ Կարճ ասած՝ այս տարի պետք է գործեր ոչ թե «հիվանդն է փողի հետեւից գնում», այլ «փողն է հիվանդի հետեւից գնում» սկզբունքը։ 

Սակայն, պարզվում է, ինչպես Ավանեսյանի նախաձեռնած էլեկտրոնային դեղատոմսերի ներդրման դեպքում, այս մի դեպքում էլ է «խիարը թարս բուսնել»։ Ընթացիկ տարվա միայն 5 ամիսների ընթացքում առողջապահության նախարարությունը հարյուրավոր միլիոնների պարտքեր է կուտակել ու չի կարողանում ֆինանսավորել բժշկական կենտրոններին՝ նրանց մատուցած ծառայությունների դիմաց, եւ բժշկական կազմակերպությունները հիմա ֆինանսական լրջագույն խնդիրներ ունեն։ Այս հարցով Ավանեսյանին դիմեց իր նախկին ղեկավար, այժմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը։ Ավանեսյանը կոնկրետ չպատասխանեց, թե երբ են վճարելու կուտակված պարտքերը։ 

Ավանեսյանին բարդ հարցեր ուղղեց նաեւ Ազգային ժողովի առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ մեկ այլ պատգամավոր՝ Նարեկ Զեյնալյանը։ Զեյնալյանը մասնավորապես հարցրեց, թե կոնկրետ ինչի վրա է ծախսվել առողջության համապարփակ ապահովագրության ներդրման համար տրամադրված 127 միլիոն դրամ գումարը։ Ավանեսյանը նշեց, որ գործելակարգեր են մշակվել։ 

Փորձեցինք պարզել, թե ինչ գործելակարգերի մասին է խոսքը։ Մեզ հասած տեղեկություններով՝ 2022 թվականի աշնանը առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը առողջապահության նախարարության խորհրդատուներին խնդրել է մասնագիտական գործելակարգեր մշակել՝ խոստանալով յուրաքանչյուր գործելակարգի համար վճարել 50 հազար դրամ։ Պարզվում է՝ խորհրդատուները գործելակարգերը մշակել են, սակայն իրենց աշխատանքի համար չեն վճարվել։ Ի դեպ, նախարարության մեր աղբյուրները նշում են նաեւ, որ գործելակարգեր մշակելը բավականին ծանր ու պատասխանատու աշխատանք է, եւ որեւէ երկրում նմանատիպ փաստաթղթերի վրա մեկ մասնագետ չի աշխատում, այլ ձեւավորվում են մասնագիտական աշխատանքային խմբեր, կամ այդ գործընթացն իրականացնում են մասնագիտական ասոցիացիաները։

Մանրամասն թերթի այսօրվա համարում