Շնորհակալ եմ հայերին, ինձ աջակցում են ցանկացած իրավիճակում. Պետրակով (տեսանյութ)
«Հիանալի մթնոլորտ էր մարզադաշտում։ Շատ շնորհակալ եմ, որ երկրպագուները եկել էին մարզադաշտ»,- Հայաստան-Ղազախստան ընկերական հանդիպումից հետո ասուլիսում ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքանկացածսանդր Պետրակովը։
Նա նաև շնորհակալություն հայտնեց հայերին. «Շնորհակալ եմ հայերին հատկապես իմ հանդեպ վերաբերմունքի համար, մարդիկ ինձ աջակցում են ցանկացած իրավիճակում»։
Նախօրեին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադատում տեղի ունեցած ընկերական խաղում Հայաստանի ազգային հավաքականը 2:1 հաշվով հաղթել է Ղազախստանի հավաքականին։