Ռոբերտ Լևանդովսկին կարող է կարիերան շարունակել MLS-ում
Ինչպես հայտնի է դարձել «Լոս Անջելես Գելեքսիին» մոտ կանգնած աղբյուրներից, ամերիկյան ակումբը մտադիր է ձեռք բերել «Բարսելոնայի» 35-ամյա հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիին:
Թեև Լևանդովսկու տեղափոխությունը MLS այս պահին բարդ է թվում, բայց ակումբը վստահ է, որ կկարողանա իրականացնել տրանսֆերը 2025 թվականի ամռանը։
Ֆուտբոլիստի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսը և ունի մեկ տարով երկարաձգելու տարբերակ: Այնուամենայնիվ, ըստ աղբյուրի, նրա հեռանալը կարող է ավելի շուտ լինել, քանի որ կատալոնացիները պատրաստվում են թարմացնել իրենց կազմը: