Վարդան Օսկանյանը չի կարող Արթուր Բաղդասարյանի հետ հայտնվել նույն ճամբարում
Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը, ՕԵԿ-ի` «Հայկական վերածնունդ» կուսակցության համագումարից առաջ հանդիպել է կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին:
Նույն այդ լուրերի համաձայն էլ` նրանք երկար առանձնազրույց են ունեցել, ինչն էլ առիթ է տվել մտածելու, որ Օսկանյանը գուցե ցանկանում է միանալ «Հայկական վերածնունդ»-ին:
Թե որքանով է այս տեղեկատվությունը համապատասխանում իրականությանը, newspress.am-ը փորձեց ճշտել ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանից: Վերջինս չլսելով հարցը մինչև վերջ ու միայն Վարդան Օսկանյանի անունը լսելով` նկատեց.
«Նման բան չկա: Վարդան Օսկանյանն ու Արթուր Բաղդասարյանը չեն հանդիպել»,-հավելելով, որ չգիտի, թե ինչ հիմքով է մամուլը նման լուրեր տարածել:
Ամենապարզ տրամաբանությունն անգամ հուշում է, որ Վարդան Օսկանյանը, ով եղել է միայն երկրոդ նախագահ` Ռոբերտ Քոչարյանի ճամբարում, չէր կարող միանալ ու քաղաքական ճամփա անցնել մի գործչի հետ, ով անցել է մի քանի ճամբարներով ու այսօր էլ փորձում է այդ ճամբարներից «վերածնել» նոր կուսակցություն: