FourFourTwo-ն հրապարակել է աշխարհի լավագույն դարպասապահի անունը
Ալիսոնը FourFourTwo-ի վարկածով ճանաչվել է աշխարհի լավագույն դարպասապահ։
Բրիտանական պարբերականը ներկայացրել է այս պահին աշխարհի լավագույն 10 դարպասապահներին։
«Լիվերպուլի» դարպասապահը գլխավորել է վարկանիշը, 2-րդ տեղում է Էդերսոնը, իսկ 3-րդը՝ Մարկ-Անդրե տեր Շտեգենը:
Ամբողջական ցանկն ունի հետևյալ տեսքը.
1. Ալիսոն (Լիվերպուլ);
2. Էդերսոն (Մանչեսթեր Սիթի);
3. Մարկ-Անդրե տեր Շտեգեն (Բարսելոնա);
4. Մայք Մենյան (Միլան);
5. Մանուել Նոյեր (Բավարիա);
6. Ջանլուիջի Դոննարումմա (ՊՍԺ);
7. Յան Օբլակ (Ատլետիկո Մադրիդ);
8. Էմիլիանո Մարտինես (Աստոն Վիլա);
9. Յան Զոմմեր (Ինտեր);
10. Տիբո Կուրտուա (Ռեալ Մադրիդ).