Եվս երկու երկիր հրաժարվել են մասնակցել Ուկրաինայի հարցով համաժողովին
Մեքսիկան ու Նիկարագուան չեն մասնակցի Ուկրաինայի հարցով խորհրդաժողովին, որը կանցկացվի հունիսի 15-16-ը Շվեյցարիայում:
Այս մասին գրում է «Իզվեստիա» թերթը։
«Մեքսիկան հրավեր է ստացել մասնակցելու Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման գագաթնաժողովին, որը տեղի կունենա հաջորդ շաբաթ Շվեյցարիայում: Մեքսիկան չի մասնակցի այդ միջոցառմանը: Մեր երկիրը հանդես է գալիս խաղաղության օգտին, ուստի մենք ակնկալում ենք, որ տեղի կունենա շուտով բանակցություններ վարելու հնարավորություն, որին կմասնակցեն հակամարտության երկու կողմերը»,- հրատարակությանը հայտնել են Ռուսաստանում Մեքսիկայի դեսպանատանը։
Նիկարագուան Շվեյցարիայում Ուկրաինայի հարցով խորհրդաժողովն անվանել է «քաղաքական ֆարս», ինչպես նաև հրաժարվել է մասնակցել: