Մենք Հայաստանին առաջարկել ենք համատեղ դիմել Մինսկի խումբը լուծարելու համար. Ալիև
Ադրբեջանն առաջարկել է Հայաստանին համատեղ դիմել ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խումբը լուծարելու համար:
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը TURKPA անդամ երկրների խորհրդարանների նախագահների հետ հանդիպմանը։
«Բնականաբար, մենք հայկական կողմին արդեն առաջարկել ենք, որ Ադրբեջանն ու Հայաստանը համատեղ դիմեն ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խումբը լուծարելու համար։ Մինսկի խումբը հիմա չի գործում: Մենք դե ֆակտո թույլ չենք տա, որ այն գործի։ Մնում է դե յուրե։ Սա իրավաբանորեն պետք է չեղարկել, և սա ցույց կտա, թե որքան անկեղծ էր Հայաստանը։ Եթե Հայաստանը գերադասում է պահպանել Մինսկի խումբը, նշանակում է, որ նրանց տարածքային պահանջները մեր նկատմամբ շարունակվում են»,- ընդգծել է երկրի ղեկավարը։