Ֆրանսիան Ուկրաինային կործանիչներ է խոստացել
Ֆրանսիան Կիև կտեղափոխի հինգ կործանիչ, ինչպես նաև կպատրաստի և կզինի Ուկրաինայի զինված ուժերի 4,5 հազար հոգուց բաղկացած բրիգադը։
Այս մասին նշել է Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը:
«Ֆրանսիան հանդես է գալիս խաղաղության օգտին, բայց դեմ է դրա հաստատմանը Ուկրաինայի կապիտուլյացիայի գնով»,- հավելել է Ֆրանսիայի նախագահը։