Ուկրաինան փակել է բանակցությունների դուռը. Պեսկով
Մոսկվայի և Կիևի միջև խաղաղ բանակցությունների համար նախադրյալներ չկան:
Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Հիմա բանակցային գործընթաց սկսելու պատճառ չկա։ Կիևի ռեժիմը ամբողջությամբ փակել է բանակցային գործընթացի բոլոր դռները»,- ասել է նա։
Պեսկովը ևս մեկ անգամ ասել է, որ ռուսական կողմը շարունակում է հասնել իր նպատակներին ուկրաինական պատերազմի միջոցով։