Պուտինի մասին ԱՄՆ նախագահի հայտարարությունները միայն վնասում են Բայդենի հեղինակությանը. Պեսկով
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վիրավորական արտահայտությունները իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հասցեին վնասում են նրա հեղինակությանը:
Այս մասին Al Arabiya հեռուստաալիքին ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ Բայդենը ABC News-ին տված հարցազրույցում ասել էր, որ Պուտինին ճանաչում է ավելի քան 40 տարի և նրան բռնապետ է անվանել։
«Պուտինի մասին ԱՄՆ նախագահի հայտարարությունները միայն վնասում են Բայդենի հեղինակությանը», - ասել է Պեսկովը։ Նա հավելել է, որ «Ռուսաստանի նախագահը նման հայտարարություններին չի արձագանքել և նման կերպ չի պատասխանի»։