ԱՄՆ-ը Վրաստանին կոչ է արել ուշքի գալ
ԱՄՆ Պետդեպարտամենտը կոչ է արել Վրաստանին ուշքի գալ և ամեն ինչ հետ վերադարձնել:
«Վրաստանի կառավարությունը դեռ ժամանակ ունի ամեն ինչ ետ վերադարձնելու համար։ Դա վերաբերում է ոչ միայն վերջերս ընդունված օրենքին, այլև այն հայտարարություններին, որոնցով նրանք մերժում են այն ճանապարհը, որով անցել են այսքան ժամանակ»,- ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։
Ընդգծենք, որ երեկ Վրաստանի փոխվարչապետ, մշակույթի և սպորտի նախարար Թեա Ցուլուկիանին հայտարարել էր, որ Վրաստանի մի շարք պաշտոնյաների նկատմամբ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների սահմանումը սխալ է;
«Սա սխալ է մեր հարաբերություններում, և ես հավատում եմ, որ այն կուղղվի», - ասել է Ցուլուկիանին «Իմեդի» հեռուստաընկերության եթերում: