Ռուսաստանը դեռ չի քննարկում, թե ով կներկայացնի Եվրոպան Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Ուշակով«Telegram» և «WhatsApp» հավելվածներում ստեղծվել են կեղծ օգտահաշիվներ․ ԲԸՏՄՀիբրիս և խուցպա․ կառավարության փաստացի պետի հանդգնությունն ու սպասվող վախճանը․ քաղաքագետՆիդերլանդների ԱԳ նախարարը ծանոթացել է հայկական ծաղիկների արտահանման հնարավորություններինՄեծ Բրիտանիան և Լեհաստանը համատեղ զորավարժություններ կսկսեն Բալթիկ ծովումԵվրոպան դեռ չի մասնակցում ուկրաինական հակամարտության շուրջ բանակցություններին. ՊեսկովԼավրովը ռուսական դիզվառելիքի գործարքը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համարել է գործնական պայմանավորվածությունՉինական ընկերությունները խզում են Մբապեի հետ գովազդային պայմանագրերըՀայաստան կժամանի Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարըՀայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հшփշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոսՔՏՀԱՏՄ ղեկավարի անունով ստեղծվել են կեղծ օգտահաշիվներԳազատար է վնասվել. մի շարք հասցեներում գազ չի լինիԱդրբեջանը ՌԴ-ի համար կայուն և հուսալի գործընկեր է բազմաթիվ ոլորտներում․ ՊուտինԳևորգ Թադևոսյանն ըմբշամարտի աշխարհի առաջնությանը բրոնզե մեդալ է նվաճելՀՀ–ում հունվար–սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 %–ով. վիճակագրությունՄեղադրական վերդիկտ՝ դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբան Ա.Ս.-ի նկատմամբՀայաստան կժամանի Սլովենիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարարըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից վերջին տարիներին մենք ստացել ենք շուրջ 56 մլրդ դրամ շահաբաժին. ՏԿԵ փոխնախարարԷկոպարեկները հայտնաբերել են վնասվածք ստացած եղեգնակատու (տեսանյութ)TRIPP պայմանագիրը կարելի է վավերացնել միայն այն բանից հետո, երբ ՀՀ կառավարությունը ներկայացնի երեք երաշխիք. ԶուրաբյանԱՄՆ ռազմածովային ուժերն ավելացրել են Իրանի մերձակայքում տեղակայված մարտական նավերի թիվը
Բաքվի դատավճիռը հերքում է ինքն իրեն. Հայ դատի կենտրոնական խորհրդի հատուկ զեկույցը
Արարատի մարզի ձկնաբուծարանում շուրջ 60 միլիոն դրամի վնաս է պատճառվել ջրային ռեսուրսներին. ԲԸՏՄՓաշինյանը և Իսպանիայի թագուհի Սոֆիան մտքեր են փոխանակել երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցերի շուրջ
Ահասարսուռ միջադեպ «ԱՊՐԻ» պահածոների գործարանում․ բեռնատար վերելակը ճզմել է աշխատակցուհու դեմքն ու կոտրել պարանոցը․ վիճակը ծանր է
Ձերբակալվել են ԵՊՀ ամբիոնի վարիչներ Վարդան Այվազյանը և Էդիկ Մինասյանը
Մի անգամ էլ թող Փաշինյանը մտնի Ադրբեջանի տարածք, տեսնենք՝ հետ կտա՞ն իրեն, թե՞ չէ. Սամվել ԿարապետյանԵրթևեկության փոփոխություն Աճառյան 1-ին փակուղում. տեղադրվել են տեսախցիկներԳարեգին Բ–ն Ֆրանսիայի «Արարատ» պարային համույթի անդամներին պատգամել է ամուր պահել կապը Մայր Եկեղեցու հետԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է մոտ 35-40 տարեկան տղամարդու մարմին
Նաիրի Հnւնանյանը ծննդյան արարողությանը մի քանի բաժակ խմելուց հետո հայտարարել էր՝ «հեսա մտնելու ենք ԱԺ, գնդшկшհшրենք և իշխանությունը վերցնենք». Ջհանգիրյան
Հութիները ուժգին հարված են հասցրել Սաուդյան Արաբիայի նավթավերամշակման գործարանինԸնդդիմությունը միշտ պետականամետ է, մեր բախտը չի բերել, որ ունենք ադրբեջանաթուրքամետ իշխանություններ. Սամվել ԿարապետյանՍրիկայnւթյուն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական nղբերգություն էր, սպшնվել են մեր ընտանիքի ընկերները. Լևոն ՔոչարյանԻսպանիայի թագուհի Սոֆիան Հայաստանում էԹՐԻՓՓ-ն ավելի շուտ քաղաքական պայմանավորվածություն է, քան իրավական երաշխիքներ ապահովող համաձայնագիր. Լիլիթ ԳալստյանԽոր Վիրապ վանքի՝ Արարատի վեհաշուք տեսարանով կտավը նվիրել են Մոսկվայի հայկական եկեղեցու «Տապան» թանգարանինՓաշինյանը չի գնա արտահերթ ընտրության. Սամվել ԿարապետյանՍիրիայում զանգվածային ձերբակալություններ են սկսվել, որոնց թվում է նաև նախկին նախագահ Ասադի զարմիկըՍաուդյան Արաբիայի արքայազնը Հայաստանում էԷսօրվա ձեր դատախազին հարցրեք. Ջհանգիրյանը՝ «հոկտեմբերի 27»-ի գործի մասինՄեր հանդեպ կիրառվող վարչական վերահսկողությունը վերացվեց, վաղը վերադառնում ենք «Իմնեմնիմի» . Վազգեն Սաղաթելյան
Երեկ Արմավիրի դատարանից փախած կալանավորին գտել են Ջրվեժում (տեսանյութ)
Ոչ մի դեպքում չպետք է թողնել uրիկшներին Վազգեն Սարգսյանի և մեր այլ մեծամեծերի անունների հետևում պախկվել. ՄամիջանյանՄեր երկիրը քցվելու է. Ադրբեջանը ստանալու է ճանապարհ, բայց մեր ապաշրջափակման փայաբաժինը մենք չենք ստանալու. Նարեկ ԿարապետյանԻրանի խորհրդարանի նախագահը հայտնել է Խամենեիի առողջական վիճակի մասինԿալանքների շղթան պետք է կտրվի. ՎարդանյանՆարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն. Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են բացառիկ գտածոներ
Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստն արդեն համաձայնեցված է. Ֆարիդ Շաֆիև
Տնտեսություն

ՊԵԿ-ը պարզեցրել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծման և արտահանման գործընթացը

Պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայությունում, իրականացվող բարեփոխումների շրջանակում, էականորեն պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների հետ կապված վարչարարությունը։ Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: 

Մասնավորապես, եթե որևէ ապրանք իր նկարագրով և /կամ ապրանքային ծածկագրով ընդգրկված է երկակի կամ ռազմական նշանակության ապրանքների անվանացանկում, ապա անհրաժեշտություն է առաջանում պարզել, արդյոք այդ ապրանքն իր բնութագրերով հանդիսանու՞մ է այդպիսին, թե՝ ոչ։ Եթե պարզվում է, որ տվյալ ապրանքը հանդիսանում է երկակի կամ ռազմական նշանակության, ապա մաքսային գործառնություններն իրականացնելու համար պահանջվում է լիազոր մարմինների թույլտվությունները (Էկոնոմիկայի կամ Պաշտպանության նախարարություններ)։ Այս գործընթացում ճիշտ կողմնորոշվելու, այսինքն, պարզելու համար, թե այս կամ այն ապրանքը հանդիսանու՞մ է արդյոք երկակի կամ ռազմական նշանակության, թե՝ ոչ, մաքսային մարմինները հիմք են ընդունում հավատարմագրված մասնագիտական կազմակերպությունների փորձագիտական եզրակացությունները։ Սրան զուգահեռ կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող հանդիսանալ երկակի կամ ռազմական նշանակության, սակայն մինչև վերջերս ենթարկվում էին փորձաքննության, որն, ի դեպ, անվճար չէ․ ռազմական նշանակության ապրանքների մասով այն արժե մոտ 12․000 ՀՀ դրամ, իսկ երկակի նշանակության ապրանքների համար՝ մոտ 60․000 ՀՀ  դրամ։ Այս փորձաքննությունները միջինում տևում են երկակի նշանակության ապրանքների մասով՝ 5 աշխատանքային օր, իսկ ռազմական նշանակության ապրանքների մասվ՝ 2-3 աշխատանքային օր։ Այսինքն, բազմաթիվ դեպքերում արտաքին տնտեսական գործունեության (ԱՏԳ) մասնակիցներն ստիպված էին ծախսել այդ գումարները և ժամանակը, թեև ապրանքներն իրենց բնութագրերով ակնհայտորեն չէին կարող որակվել որպես երկակի կամ ռազմական նշանակության։

Այս իրավիճակը կարգավորելու նպատակով ՊԵԿ կառուցվածքում ընթացիկ տարվա ապրիլի 11-ից ձևավորվել է հատուկ մասնագիտացված աշխատանքային խումբ, որն անվճար իրականացնում է երկակի կամ ռազմական նշանակության ապրանքների անվանացանկերում ընդգրկված ապրանքների նախնական ուսումնասիրություն և դրա արդյունքում մինչև մեկ աշխատանքային օրվա ընթացքում որոշում է կայացնում այդ ապրանքների միանշանակ երկակի կամ ռազմական նշանակության չհանդիսանալու կամ այդ հանգամանքը պարզելու համար փորձաքննության ենթակա լինելու վերաբերյալ։

Այսպես, 2024 թվականի ապրիլի 11-ից մայիսի 31-ը ներառյալ ժամանակահատվածում տվյալ աշխատախմբին ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում հասանելի Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am) ենթահամակարգի միջոցով հայտատուների կողմից երկակի և (կամ) ռազմական նշանակության ապրանքների վերաբերյալ եզրակացություն ստանալու համար ներկայացված անվճար հիմունքներով ուսումնասիրված հայտերի ընդհանուր քանակը կազմել է 1035 հայտ, 4341 ապրանքատեսակ, որոնցից ռազմական նշանակության ապրանքների մասով՝ 900  հայտ, 3094 ապրանքատեսակ, իսկ երկակի նշանակության ապրանքների մասով՝ 135 հայտ, 1247 ապրանքատեսակ։

Փորձագիտական եզրակացության անհրաժեշտություն չի առաջացել՝ ռազմական նշանակության ապրանքների մասով՝  848 հայտ (900-ից),  2977 ապրանքատեսակի համար (3094-ից), երկակի նշանակության ապրանքների մասով՝  96 հայտ (135-ից), 1063 ապրանքատեսակների համար (1247-ից)։ Յուրաքանչյուր հայտի ուսումնասիրությունը տևել է մինչև մեկ աշխատանքային օր։

 Փորձաքննության է ուղարկվել ռազմական նշանակության ապրանքների մասով՝  52 հայտ,  117 ապրանքատեսակ, երկակի նշանակության ապրանքների մասով՝  39 հայտ, 184 ապրանքատեսակ (փորձաքննության  ուղարկված ապրանքատեսակների քանակը մեծ է, քանի որ սկզբնական շրջանում ծրագիրը հնարավորություն չէր տալիս հայտում ներառված  ապրանքնատեսակներից որոշներն ուղարկել փորձաքննության, ուղարկվում էր ամբողջ հայտը՝ անկախ այն հանգամանքից, որ փորձագետի եզրակացություն անհրաժեշտ էր ընդհամենը մեկ կամ մի քանի ապրանքների մասով (օրինակ՝ մեկ հայտի մեջ եղել է 35 անվանում ապրանքատեսակ, որից փորձագիտական եզրակացություն  անհրաժեշտ է եղել ընդհամենը 5 ապրանքատեսակի համար, բայց ուղարկվել է ամբողջ հայտը), այդ խնդիրը կարգավորվել է սույն թվականի մայիսի 2-ից)։

Միաժամանակ տեղեկացվում է, որ դասակարգման և մաքսասակագնային հարցերով մասնագիտական կենտրոնում-բաժնում գործող աշխատանքային խմբի՝ ապրիլի 11-ից մայիսի 31-ը ներառյալ ժամանակահատվածում իրականացված աշխատանքների արդյունքում տնտեսվարողները տնտեսել են նախ՝ ժամանակ (յուրաքանչյուր հայտի մասով՝ 2-4 աշխատանքային օր) և ֆինանսական միջոցներ՝ 15.936.000 ՀՀ դրամ, որից 10.176.000 ՀՀ դրամ՝ ռազմական նշանակության ապրանքների մասով, և 5.760.000 ՀՀ դրամ՝ երկակի նշանակության ապրանքների մասով։