Անկանխիկ վճարում կատարելը խնայում է և՛ քաղաքացու, և՛ գործարքը կատարող աշխատակցի ժամանակը. ՆԳՆ
![Անկանխիկ վճարում կատարելը խնայում է և՛ քաղաքացու, և՛ գործարքը կատարող աշխատակցի ժամանակը. ՆԳՆ](/timthumb.php?src=disc/06-06-24/6b05c8782fd56041a43901ac1fd39ef9.jpg&w=780)
Ներքին գործերի նախարարության բարեփոխումների շրջանակում մեկնարկած թվայնացման գործընթացի արդյունքում արդեն երկու ամիս է՝ Երևանի և մարզային հաշվառման-քննական ստորաբաժանումներում ցանկացած գործարք կատարելիս քաղաքացիները վճարումը կարող են կատարել տեղում՝ գործարքը կատարող աշխատակցի մոտ։
ՆԳՆ-ից հայտնում են, որ ՆԳՆ հաշվառման-քննական ստորաբաժանումներում տեղադրվել են POS տերմինալներ, որոնցով անկանխիկ վճարում կատարելը խնայում է և՛ քաղաքացու, և՛ գործարքը կատարող աշխատակցի ժամանակը։ Բացի այդ, անկանխիկ վճարում կատարելու դեպքում էապես նվազում է միջնորդավճարը։
Ավելորդ հերթերից խուսափելու և հնարավորինս արագ սպասարկվելու նպատակով Ներքին գործերի նախարարությունը հորդորում է Երևանի և մարզերի հաշվառման-քննական ստորաբաժանումներում սպասարկվելիս վճարումը կատարել POS տերմինալներով՝ քարտային տարբերակով կամ բջջային հավելվածների միջոցով։