Աղետի գոտում վիճակը կառավարելի է, որևէ բռնկում կամ շեղումներ չունենք. նախարարը՝ համաճարակի մասին
Աղետի գոտում ամենօրյա աշխատանքներ են տավում, ջրի հետազոտություններ են իրականացվում՝ հասկանալու համար մաքրման աշխատանքներից հետո ինչ ռիսկեր կան և ինչ պետք է արվի, լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով աղետի գոտում համաճարակի վտանգին վերաբերող հարցին։
«Այս պահին վիճակը կառավարելի է, որևէ բռնկում կամ շեղումներ չունենք։ Շարունակվելու են կանխարգելիչ աշխատանքները, որպեսզի պատկերը նույնական մնա»,-ասաց նախարարը։
Եթե վարակի կամ որևէ այլ խնդիր լինի, նախարարը վստահեցրեց՝ համակարգը բերված է պատշաճ մակարդակի։