Գազայի հատվածում իսրայելական հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 30 մարդ
Գազայի հատվածի կենտրոնական Նուսեյրաթ փախստականների ճամբարի դպրոցի վրա իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհվել է առնվազն 30 մարդ, այդ թվում՝ երեխաներ և կանայք, տասնյակ մարդիկ վիրավորվել են:
Այս մասին հայտնում է Xinhua գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Գազայի հատվածի կենտրոնական Նուսեյրաթ ճամբարում իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհվել են երեսուն պաղեստինցիներ, որոնց մեծ մասը երեխաներ և կանայք են, տասնյակ մարդիկ վիրավորվել են,-նշել է գործակալությունը:
Իր հերթին, Իսրայելի պաշտպանության ուժերը հաղորդել են, որ իսրայելական օդուժի կործանիչները հարվածներ են հասցրել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ճամբարին, որը տեղակայված է եղել Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության դպրոցում:
Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ հարվածի արդյունքում մի քանի զինյալ է սպանվել։