Ֆրանսիան կհրավիրի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ուրբաթ օրը՝ հունիսի 7-ին, նիստ կանցկացնի ուկրաինական հարցերի շուրջ:
Նիստի խնդրանքով դիմել է Ֆրանսիան, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով համաշխարհային կազմակերպությանը:
Նշվում է, որ շեշտը դրվելու է մարդասիրական հարցերին. «Պլանավորվում է, որ ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը հանդես կգա հայտարարությամբ»,-նշել է կայքը: