Ուկրաինան արդեն մի քանի օր է, ինչ ամերիկյան զենքով կիրառում Ռուսաստանի դեմ. Associated Press
Վերջերս ուկրաինացի զինվորականները կիրառել են ամերիկյան զենք՝ ԱՄՆ-ի պաշտոնական թույլտվությունից հետո առաջին անգամ հարվածելով Ռուսաստանի տարածքին։
Այս մասին գրում է Associated Press-ը՝ վկայակոչելով անանուն պաշտոնյային:
Դեռևս հունիսի 3-ին Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտը հայտարարեց, որ ուկրաինական զորքերը հունիսի 1-ին կամ 2-ին Բելգորոդի շրջանում հարձակվել են ռուսական S-300/400 հակաօդային պաշտպանության մարտկոցի վրա։ Դրա համար կարող է օգտագործվել ամերիկյան HIMARS հրթիռային համակարգը։
Ռուսական հակաօդային պաշտպանության մարտկոցը գտնվում էր ներկայիս առաջնագծից մոտ 60 կիլոմետր հեռավորության վրա՝ Խարկովի մարզի հյուսիսում և ավելի քան 80 կիլոմետր հեռավորության վրա՝ Խարկովից, այսինքն՝ HIMARS-ի տիրույթում։
Հոդվածում նշվում է, որ ռուսական տարածքին ամերիկյան զինատեսակներով հարվածները գործակալությանը հաստատել է հանրապետական սենատոր Մայք Ռաունդսը։ Նա, սակայն, չի մանրամասնել, թե որտեղից է իրեն հայտնի այս տեղեկությունը։