Ռաիսին վստահելի գործընկեր էր. Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի մահացած առաջնորդ Իբրահիմ Ռաիսիին վստահելի գործընկեր է անվանել։
Այս մասին նա ասել է SPIEF-ում համաշխարհային լրատվական գործակալությունների գլխավոր խմբագիրների հետ հանդիպմանը։
«Ուզում եմ ասել, որ մենք նրա հետ ունեցել ենք շատ լավ, վստահելի և գործնական հարաբերություններ»,- ընդգծել է երկրի ղեկավարը։
Բացի այդ, Ռուսաստանի ղեկավարը հույս է հայտնել, որ կհանդիպի Իրանի նոր նախագահի հետ։ Պուտինը վստահ է, որ նրանց հետ հնարավոր կլինի ընդհանուր լեզու գտնել, և երկրները կշարունակեն իրականացնել իրենց ծրագրերը։