Ռուսաստանը և Սիրիան համատեղ զորավարժություններ են սկսել
Սիրիայում սկսվել են ռուս-սիրիական զորավարժությունները, որը կրում է «հանրապետության տարածքային ամբողջականությունը պաշտպանելուն ուղղված գործողություններ իրականացնելու նպատակով» խորագիրը:
Այս մասին հայտնում է ТАСС-ը:
Զորավարժություններն անցկացվում են Սիրիայի օդային տարածքում, Միջերկրական ծովի արևելյան հատվածում և որոշ ցամաքային շրջաններում։
Նշվում է նաև, որ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ավիացիան շարունակում է վտանգավոր իրավիճակներ ստեղծել Սիրիայի երկնքում։