Անօդաչու սարքերը հարձակվել են ռուսական նավթավերամշակման գործարանի վրա. կան զոհեր
Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Նովոշախտինսկում պայթյուններ են տեղի ունեցել նավթավերամշակման գործարանում և ուժեղ հրդեհ է սկսվել: Այս մասին հայտնում են ռուսական տելեգրամյան ալիքները։
Նահանգապետ Վասիլի Գոլուբևը հաստատել է, որ Նովոշախտինսկի նավթավերամշակման գործարանը կրկին խոցվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի կողմից։
«ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Նովոշախտինսկի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայրում են շտապօգնության ծառայությունները։ Զոհերի մասին տեղեկությունները ճշտվում են»,- գրել է մարզպետը Telegram-ի իր ալիքում։