Եվրախորհրդարանում ընտրություններ են սկսվում
Այսօր Եվրամիությունում կսկսվեն Եվրախորհրդարանի ընտրությունները, որոնք կտեւեն մինչեւ հունիսի 9-ը ներառյալ:
Այս մասին գրում է BBC-ն:
Եվրախորհրդարանի 720 անդամ ընտրելու իրավունք ունի ավելի քան 370 միլիոն եվրոպական քաղաքացի:
Քվեարկությունն իրականացվում է քաղաքական կուսակցությունների կամ կոալիցիաներով առաջադրված թեկնածուների շուրջ: