Հայաստանում այսօր կրթության վրա չկա որևէ շեշտադրում, ընթանում է այդ ոլորտի ֆետիշացում․ Բադալյան
NEWSPRESS.am-ի հարցմանն ի պատասխան՝ ՆԳՆ-ն ոստիկանության աշխատակցի վերաբերյալ ծառայողական քննություն է նշանակել
Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնենՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում ԱԱԾ-ում հանդիպում է եղել ՀՀ պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 20-ամյակին նվիրված բացօթյա համերգ կկայանա «Կասկադում» Ադրբեջանը սկսել է պլաստիկ շինանյութեր արտահանել Հայաստան. ադրբեջանական ԶԼՄ Հայաստանում օձերի հայտնաբերման վերաբերյալ կանչերի թիվն աճել է 13.3 տոկոսովՎենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը մոտենում է 5000-ինԱնցած 1 օրում գրանցվել է 17 ավտովթարԵրևանում կբացվեն քանդակագործ Աշոտ Հարությունյանի 13 հեղինակային քանդակները՝ Միսաք Մանուշյանի անվան այգումԲյուջեից 1 մլրդ 35 մլն դրամ հատկացվեց համայնքներին«Ամասիա» ապրանքանիշի «Չանախ» տեսակի մթերքը չի համապատասխանել անվտանգության պահանջներինՀԴՄ-ի թեման իրոք շատ արդիական է. պատճառն էն ա, որ արևմուտքից մի կոպեկ փող չի եկել, մինչդեռ բյուջեով նախատեսված էր գոնե 700 մլն դոլար ստանալ. Արթուր ԴանիելյանՔաղաքական հրահանգը տրված է Գագիկ Ծառուկյանի մասով. ՀՀ-ում առկա է իրավական անվտանգության լրջագույն խնդիր. Երեմ ՍարգսյանՊետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանըԳետահովիտում ՈւԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտի կկառուցվի. գործադիրը 57,7 մլն դրամ է հատկացրելԿհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները«Մտահոգող են մեր երկրում ընթացող իրավապահ և վերահսկողական գործողությունները». հայտարարություն՝ ի պաշտպանություն Ծառուկյանին փոխկապակցված բիզնեսներիԼավրովն ու Բայրամովը Մոսկվայում կքննարկեն տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցեր
Ես չեմ արել ոչինչ ընդդեմ իմ հայրենիքի ու իմ պետության՝ անկախ այն ցնորամիտ ենթադրություններից, որոնք կան իմ շինծու մեղադրանքում. Արեգնազ Մանուկյանի ուղերձը` «Աբովյան» ՔԿՀ-ից
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարինՏարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում Բաքվի դիրքորոշումը Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ մնում է անփոփոխ. ՀաջիևԴատախազությունը «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության կողմից իրականացվող հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներԵթե Արգենտինան իրավունք ունի պահպանելու Մալվինասի վերաբերյալ իր սահմանադրական դիրքորոշումը, ապա ինչո՞ւ Հայաստանը պետք է զրկված լինի ԼՂ-ի մասով նույն իրավունքից. ՕսկանյանՀՌՀ-ն կարճել է «ՌԱԴԻՈ ՎԱՅԲ»-ի նկատմամբ հարուցված վարչական վարույթըՀանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մասովՈւկրաինան նոր վարչապետ ունի
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես»-ի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին. Factor.am
«Զվարթնոց» օդանավակայանում հետախուզման մեջ գտնվողի փոխարեն սխալմամբ ձերբակալել են ՌԴ այլ քաղաքացու և պատրաստվում եմ արտահանձնել ԱՄՆ-ին
Փաշինյանը ոչ թե սովորական հռետոր է, այլ հռետորների ամենաազդեցիկ և վտանգավոր տիպը․ ԱշոտյանԿանխատեսումների համաձայն, Եվրոպան պատած անոմալ շոգը վերջապես թուլանում է. Ազիզյան (տեսանյութ)Իշխանությունն անում է առավելագույնը՝ քաղբանտարկյալներին քաղաքական գործընթացներից հեռացնելու և ճնշումն ուժեղացնելու համար. Տիգրան ԱբրահամյանԱրցախը հայաթափելու և Ադրբեջանին հանձնելու գործընթացը քաջալերու դիմաց Եվրոպան թուրք-ադրբեջանական տանդեմից կստանա երեք մատի կոմբինացիա. ԶաքարյանԿԳՄՍ նախարարը հետևել է Ծիծեռնակաբերդի բարեկարգման աշխատանքների ընթացքինԴանակահարության վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ՆԳՆ-ն հերքում էԴուք քաղաքային իշխանությո՞ւն եք, թե՞ պրոդյուսերական կենտրոն․ Մանուկ Սուքիասյան ՀՀ կառավարությունը որոշեց 5․000․000․000 դրամ հատկացնել պարգևավճարներինԶգուշացում՝ «5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում ենԱրմավիրում 3-ամյա երեխայի վրա մանղալ է ընկել. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են նրա կյանքըԳագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ
«Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. դատախազության միջնորդությունը բավարարվել է
ԱՄՆ-ն կարող է փոխել գրին քարտ ստանալու պահանջները․ The Wall Street Journal«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են խարդախության եղանակով հափշտակություն կատարելու մեջՓորձում ենք պաշտպանել կառույցն ու մարզիկների շահերը. Միջազգային օլիմպիական կոմիտեն՝ ՀԱՕԿ-ի մասինՄեսսին Արգենտինայի հավաքականի՝ Աշխարհի առաջնության եզրափակիչ դուրս գալուց հետո գրառում է արել
Երևանում մրցույթի տաղավարից հեռացվել է «Մենք ենք մեր սարերը» պատկերը՝ այն որակելով «հակապետական քայլ»
ԱՄՆ-ի հարվածների հետևանքով Իրանում զոհվել է 35 խաղաղ բնակիչ
Դիտարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
ԱՆԻՖ-ի դուստր ընկերության նախկին տնօրենի վերաբերյալ քրեական վարույթը ուղարկվել է դատարան
Մամուլ

Ըստ ընդդիմադիր գործչի, իր քաղաքական գործունեության պատճառով վնասում են երեխային. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Վերջերս մենք տեղեկություններ ենք ստացել, որ վանաձորյան դպրոցներից մեկում ծագած թնջուկը որևէ կերպ լուծում չի ստանում: Պետական գերատեսչությունների պատասխանները չեն բավարարում դպրոցականի ծնողներին: Ընդ որում, կային կասկածներ, որ գործ ունենք քաղաքական ենթատեքստով պատմության հետ: Պարզաբանումներ ստանալու համար մենք դիմեցինք աշակերտի հորը՝ Վահե Դոխոյանին, հասկանալու, թե ինչ է տեղի ունեցել իրականում:

«Նախորդ ամառ մեկնել էինք Շվեյցարիա մեր բարեկամների մոտ: Մեկ անգամ սրտի վիրահատության եմ ենթարկվել Հայաստանում, և այնտեղ ինձ մոտ առողջական խնդիր առաջացավ: Շտապօգնությունն ինձ տեղափոխեց հիվանդանոց, ստիպված էի բուժման կուրս անցնել: Բժշկի տված թղթի հիման վրա ինձ երեք ամիս արգելվում էր ինքնաթիռ նստել: Կինս չցանկացավ ինձ մենակ թողնել: Կապվեցինք Վանաձորի թիվ 4 դպրոցի տնօրենի հետ, որտեղ տղաս սովորում էր, ներկայացրեցինք խնդիրը, ասացինք, որ ուշ ենք վերադառնալու Հայաստան, առաջարկեցինք տղայիս հանել դպրոցից, իսկ Հայաստան վերադառնալուց հետո վերականգնել: Դպրոցի տնօրենը հավաստիացրեց, որ եթե մինչև դեկտեմբերի 15-ը վերադառնանք, ապա, գործող կարգի համաձայն, եթե տեղեկանք բերենք, որ տղաս այնտեղ դպրոց է հաճախել, նրա բացակաները կհամարվեն հարգելի, քննություններ կնշանակվեն, կստուգվեն գիտելիքները, նա կփոխադրվի հաջորդ դասարան»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Դոխոյանը:

Ծնողներն այդպես էլ վարվում են, տղան սկսում է դպրոց հաճախել Շվեյցարիայում, իսկ վերադառնալուց հետո դպրոց են ներկայացնում համապատասխան տեղեկանքը, բժշկական փաստաթղթերը, որ հայրիկը ֆիզիկապես ի վիճակի չի եղել մեկնել Հայաստան:

«Որոշ ժամանակ հետո դպրոցի տնօրենն ասաց՝ այդ կարգը սխալ էի նայել, ու պարզվում է, որ երեխային պետք է դպրոցից հանած լինեիք, որ հետո կարողանայի նրան վերականգնել որպես դրսից եկած: Այդ ժամանակ որոշեցինք տղայիս տանել Ռուսաստան ուսումը շարունակելու, գնացինք, վերադարձանք, նույն դպրոցում նրան չկարողացանք վերականգնել, տեղափոխեցինք այլ՝ Վանաձորի թիվ 6 դպրոց: Տղայիս առաջադիմության հետ կապված տնօրենն իր հիացմունքն է հայտնել, նա դպրոցի լավագույն աշակերտներից մեկն է: Ինքնուս տիրապետում է չորս լեզվի: Դիմեցի տնօրենին՝ խնդրելով դիմել նախարարին, որպեսզի նա թույլատրի՝ տղաս քննություններ հանձնի, ստուգեն նրա գիտելիքները, և փոխադրվի հաջորդ դասարան: Տնօրենը դիմեց, նախարարությունը մերժեց, պաշտոնական գրություն էր ուղարկել մարզպետարան՝ «ուսումնասիրեք խնդիրը, առաջնորդվեք գործող իրավակարգավորումներով»:Մարզպետարանն էլ ուղղակի մերժեց՝ 200 ժամ բացակա ունեցող աշակերտը չի կարող փոխադրվել հաջորդ դասարան»,-նշում է մեր զրուցակիցը:

Ծնողները մի քանի անգամ դիմել են ԿԳՄՍ նախարարությանն ու Լոռու մարզպետին: «Կինս անձամբ կարողացավ փոխնախարարի հետ զրուցել, բացատրել խնդիրը: Վերջինս ուղղորդել էր ևս մեկ դիմում գրել: Դիմումին նույն տեքստով պատասխանեցին: Ի վերջո, դիմումների քանակն այնքան շատ էր, որ մարզպետը հրավիրեց իր մոտ քննարկման: Քննարկմանը ներկա էինք ես ու դպրոցի տնօրենը: Մարզպետն ուզում էր փաստել, որ նման կարգ չկա, օրենքով չի թույլատրվում փոխադրել աշակերտին: Բայց թիվ 6 դպրոցի տնօրենը, որտեղ հիմա երեխաս սովորում է, ասաց, որ նման նախադեպ եղել է, երբ ծնողը դիմել է նախարարին, վերջինս գրություն է ուղարկել՝ հաշվի առնելով երեխայի շահը՝ կազմակերպել քննություններ և փոխադրել հաջորդ դասարան: Հետո պարզվեց, որ մարզում չորս նման նախադեպ է եղել: Մի դեպքի մասին էլ փաստեց մարզպետարանի կրթության բաժնի պետը, նա հիմա չի աշխատում մարզպետարանում, պատճառի մասին տեղյակ չեմ: Մարզպետը խոստացավ, որ անձամբ կխոսի նախարարի հետ, կխնդրի թույլտվություն, որպեսզի կազմակերպեն քննություններ և տղայիս փոխադրեն հաջորդ դասարան: Անցավ որոշ ժամանակ, այսօր (երեկ-խմբ.) կապվեցի իր հետ, նշեց, որ աղետի գոտու հետ կապված խառն է եղել, չի կարողացել նախարարի հետո խոսել: Նա նորից խոստացավ, որ ամեն ինչ կանի, որ կարողանա այս խնդիրը լուծել, և կարճ ժամկետում ինձ կպատասխանի»,-տեղեկացրեց Վահե Դոխոյանը:

Նա նշեց, որ երեխան իններորդ դասարանի երկրորդ կիսամյակն ամբողջությամբ հաճախել է դպրոց, հիմա սեպտեմբերից պարտուսով պետք է նույն կուրսը կրկնի: «Օրենքն ասում է, որ եթե դասարանում կան ներառական կրթություն ստացողներ, ովքեր իրավունք ունեն բացակայելու, չսովորելու, պետք է պարտադիր ավարտեն: Իսկ գերազանց սովորող երեխան, փաստորեն, պետք է կրկնի իր անցածը»,-հավելում է նա:

Հայրը նշում է՝ որդին հասակակիցների հետ վերջին զանգ է նշել և ֆիզիկապես ու հոգեբանորեն պատրաստ չէ նորից նույն դասարանը գնալու. «Ծրագրավորման դասընթացների է մասնակցում, ինքնուրույն խաղեր է գրում, դրանք վաճառում, այս տարիքից գումար է աշխատում: Նշեմ նաև, որ սեպտեմբերից գործելու է նոր կարգ, որտեղ նշվում է, որ բացակաների կարգը հանվում է: Կարգը փոփոխության է ենթարկվելու սեպտեմբերից, արդյոք հնարավո՞ր չէ, որ նախարարը անհատական մոտեցում ցույց տա՝ ուսումնասիրելով խնդիրը»:

Սա կարող էր լինել սովորական մի պատմություն, որտեղ կողմերը տարակարծիք են: Սակայն այս պատմությունը մեկ բայց ունի: Դպրոցականի հայրիկը Վանաձորի ավագանու «Հայրենիք» խմբակցության ղեկավար Վահե Դոխոյանն է: «Զբաղվում եմ քաղաքականությամբ, «Հայրենիք» կուսակցության Վանաձորի ավագանու խմբակցության ղեկավարն եմ: Մեր խմբակցության երկու անդամների ձայնը որոշիչ էր, որ Վանաձորում ընտրվի քաղաքապետ: Մամիկոն Ասլանյանը քաղբանտարկյալ է, որպես Վանաձորի մեծամասնության քվեն ստացած անձինք՝ Մամիկոն Ասլանյանի կողքին ենք, բայց այս մարդիկ երկու տարի է՝ տարբեր օղակներով փորձում են ինձ խնդրել, համոզել, որ անցնեմ ՔՊ-ի սրտի ուզած թեկնածուի մոտ, բայց դա իրենց չհաջողվեց: Ենթադրություն ունեմ, որ սա քաղաքական դրդապատճառներ ունի, ինձ այլ բան չի մնում կարծելու: Մարզում եղել են նման նախադեպեր, բայց իմ տղայի դեպքում չեն փորձել քննություն անցկացնել, հանձնաժողով կազմել խնդիրն ուսումնասիրելու համար, մեր՝ թվով վեց դիմումներին տալիս են ստանդարտ նույն պատասխանները, ուրիշ բան չեմ կարողանում մտածել: Ծառայել եմ Հայոց բանակում, մասնակցել պատերազմին, եռամսյա զորահավաքներին, իմ 14 տարեկան տղան զինկոմիսարիատում հաշվառման է անցնում, որպեսզի դառնա զինապարտ: Իմ տղային, որ վաղը զինվոր է դառնալու, այսօր կոտրում են ու ասում՝ է, չգայիք Եվրոպայից»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Հաջորդիվ քայլերի մասին խոսելիս նշում է. «Իրավական առումով ունենք փաստարկներ՝ իմ առողջական վիճակի մասին տեղեկանքը, արտերկրում տղայիս դպրոց հաճախելը, դպրոցի տնօրենի հավաստիացումը, որ հետագայում խնդիր չի առաջանալու, դրանցով կարող ենք մտնել դատարան: Բայց նկատում ենք, որ վերջին շրջանում պետական որոշումների բողոքարկումը դատարանում ոչ մի արդյունք չի ունենում, այս պահին դա անիմաստ եմ համարում: Գործը մտնելու է փակուղի, ասելու են՝ վարվել ենք նախարարի կարգին համահունչ, ու կապ չունի, որ նախարարն իր կարգով մի քանի անգամ արտոնություններ է տվել, նախադեպեր են եղել: Հույս ունեմ, որ մի օր սա վերջանալու է: Քաղաքական հետապնդումներ եղել են և՛ նախկինում, և՛ կան հիմա, գուցե կլինեն նաև հետո: Բայց երբևէ չեմ առնչվել նրան, որ քաղաքական դրդապատճառներով մարդիկ մտնեն ընտանիք ու վնասեն երեխային: Իմ գլխին ինչ ասես բերել են, ես դա համարել եմ իմ քաղաքական հայացքների պատասխանը և լուռ ու մունջ իմ խաչը կրել եմ, բայց երեխայիս հետ չէր կարելի դա անել»,-եզրափակում է Վահե Դոխոյանը» :

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում