ՊՆ-ն հայտնում է, թե քանի թափուր հաստիք կա ՀՀ ԶՈՒ մարզական վաշտում
![ՊՆ-ն հայտնում է, թե քանի թափուր հաստիք կա ՀՀ ԶՈՒ մարզական վաշտում](/timthumb.php?src=disc/05-06-24/f53472ba064f24f5bc59c5b08fb70627.jpg&w=780)
Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով 2024 թվականի ամառային զորակոչի շրջանակում ՀՀ ԶՈՒ մարզական վաշտի համալրման ենթակա հաստիքների թիվը և համալրման կարգը․
«2024 թվականի ամառային զորակոչի շրջանակում ՀՀ ԶՈՒ մարզական վաշտը համալրելու ցանկություն հայտնած և սահմանված չափորոշիչներին համապատասխանող անձանց դիմումներն ընդունվում են ՊՆ զորակոչային ու զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներում և bkma.mil.am կայքում մինչև 2024 թվականի հուլիսի 4-ը:
Դիմումների քննարկումը տեղի կունենա 2024 թվականի հուլիսի 11-ին՝ ՀՀ ԶՈՒ մարզական վաշտի համալրման ընտրական հանձնաժողովի նիստում:
2024 թվականի ամառային զորակոչի շրջանակում ՀՀ ԶՈՒ մարզական վաշտի՝ ըստ մարզաձևերի համալրման ենթակա հաստիքների թիվը.
1. ըմբշամարտ, բռնցքամարտ, ծանրամարտ՝ 15 հաստիք,
2. ձյուդո, թաեքվոնդո՝ 1 հաստիք,
3. օլիմպիական ոչ մենապայքարային մարզաձևեր՝ 5 հաստիք,
4. շախմատ՝ 2 հաստիք,
5. խաղային ձևեր՝ 14 հաստիք: