37-ամյա վարորդը «ՎԱԶ 2121»-ով բախվել է երկաթե արգելապատնեշին․ կան վիրավորներ
![37-ամյա վարորդը «ՎԱԶ 2121»-ով բախվել է երկաթե արգելապատնեշին․ կան վիրավորներ](/timthumb.php?src=disc/05-06-24/e031ce13ce5c919f830e9274bfb41112.jpg&w=780)
Այսօր՝ հունիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։40-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 37-ամյա Յուրիկ Մ․-ն իր վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով Կարբի համայնքի «Դեմեր» տանող ճանապարհահատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Յուրիկ Մ․-ն, ուղևորներ, Արագածոտնի մարզի բնակիչներ 39-ամյա Արմինե Հ․-ն և 64-ամյա Հրանուշ Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։