ԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցել միջուկային ծրագրի, այլ ոչ թե Հորմուզի հարցի շուրջԱդրբեջանում ԱՄՆ դեսպանատունն ամփոփել է իր դիվանագետի այցը օկուպացված ԱրցախԴանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի3 ոսկե և 6 բրոնզե մեդալ՝ «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարումԿանզասի ազգային գվարդիան և ՀՀ ՊՆ-ն անցկացրել են «Փյունիկ» դասակի սերժանտական վերապատրաստումըԿապանի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
«Մակրոնի կինը նախկինում տղամարդ է եղել»․ այս պնդման համար դատված լրագրողը հաղթել է վերաքննիչ դատարանում
Ապրում ենք մի ժամանակի մեջ, երբ շատ արժեքներ սակարկության առարկա են. վախը մեզ ասում է՝ «Զիջի՛ր», ճնշումը մեզ ասում է՝ «Լռի՛ր», բայց Քրիստոս այլ բան է ասում․ Ռուբեն ՍրբազանՉարենցի փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվիԻջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»Հաջիևի հետ Գանձասար այցելած ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն այցելել է «Մատենադարան», ծանոթացել է հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին և դրանց պատմությանըԽայտառակnւթյnւն է. Մեսրոպ Մանուկյանը` դիվանագետների՝ oկnւպաgված Արցախ այցի մասինԹուրքիան պատրաստ է օպերատիվ կերպով Ստամբուլում անցկացնել Ուկրաինայի շուրջ բանակցություններՁերբակшլվել են ԴԱՀԿ նախկին պաշտոնյաներ և փաստաբանՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների կառավարմանը վերաբերող հարցերԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել էԱրտակարգ իրավիճակ՝ Երևանում․ Աջափնյակում խմելու ջուրն անխնա հոսում է առանձնատան նկուղ ու խարխլում այն․ տունը փլուզման շեմին էՌուսական ռազմաբազան մեզ պետք չէ. ՔՊ-ականԶինծառայողների իրավունքների պաշտպանության քայլերը պետք է լինեն գործնականում իրագործելի և չափելի. ՄԻՊԿոտայքում «Mercedes»-ը բախվել է կայանված «Iveco» բեռնատարին. կան վիրովnրներԱդրբեջանն օկուպացված Արցախում նոր դպրոցներ կկառուցի, իսկ Հայաստանում փակվում են գործող դպրոցներըՀաքան Ֆիդանը Բաքվում Բայրամովի հետ կքննարկի հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացըԵթե խաղաղությունն իրական է, ինչո՞ւ է ադրբեջանական զինուժը դեռ Հայաստանի տարածքում. ԱնանյանԲաքվի և Երևանի միջև ամուր խաղաղությունը կամրապնդի կայունությունը տարածաշրջանում. Moody’s գործակալությունԹմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի` օգոստոսի հաշվետվությունըՄեր ձեռագրերում ազատ էջեր չկան». Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ ՀաջիևինԱլեն Սիմոնյանն ընդունել է ԵՄ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներինՔՊ-ն Առուշին սպառնացել է բանտային կալանքով. էդգար ՂազարյանԵս ճիշտ հասկացա՞ իշխանության պլանը՝ Տիգրանաշենը hանձնել Ադրբեջանին, ստեղծել նույն անունով բնակավայր ու ասել՝ Տիգրանաշեն անունով բնակավայր կա. ՎարդանյանՎրաստանի Պետական անվտանգության ծառայության ղեկավար Գեկա Գելաձեն հրաժարական է տվելՎաղը կգան, կասեն՝ եկեք Մատենադարանը քանդենք, որովհետև պատերшզմ կլինի. ընդդիմադիր պատգամավորՀաջիևը մանիպուլյացիա է անում, ձեռագրերը 44-օրյայի ժամանակ են տեղափոխվել. Արցախի նախկին նախարարՈւնեմ պատմական հայրենիք, բայց գերադասում եմ իմ այսօրվա հայրենիքը. Սրբուհի ԳալյանԹՐԻՓՓ-ն իրականում կարող է նոր uպառնшլիքներ բերել մեր երկրի գլխին. Մեսրոպ ՄանուկյանԱնկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումների ցանկը Ուկրաինական հարվածի հետևանքով հնարավոր է զոհվել է գեներալ-լեյտենանտ Սերգեյ Միլչակովը. ռուսական աղբյուրներՀորդորում եմ խմելու և կենցաղային նպատակներով օգտագործել միայն համայնքի տրամադրած կամ շշալցված ջուրը․ Ավանեսյան«Պետք չէ հուզվել Հաջիևի հայտարարություններից». ՔՊ-ական Արմեն Խաչատրյանը մտահոգությունը շփոթում են հուզմունքի հետ
Հուսով ենք, որ «իրական» Հայաստանի մասեր Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի՝ խաղաղության կեղծ շպարի ետևում. Արամ Ա
Եմենի հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի ավիաբազային Բաքվի պահանջները դառնում են Երևանի որոշումները․ Մեսրոպ ՄանուկյանԱրփինե Սարգսյանը երկօրյա այցով Վրաստանում էՈստիկանները Լճաշենում ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտելԴիմում եմ ադրբեջանցիներին. Ամեն ինչ փոփոխվելու է ու ոչինչ հավերժ չէ, իսկ փոփոխությունների համար երբեմն վճարում են շատ ծանր գին. վճարում են անմեղները. Հայկ ԴեմոյանԱրարատի մարզում «Opel Astra»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և քարերին ու հողաթմբերին բшխվելով հայտնվել դաշտում․ կան վիրավnրներԴատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 13-րդ հողատարածքը«Լամբադա» կամրջի հիմնանորոգումը նախատեսվում է ավարտել դեկտեմբերի 28-ին, երթևեկելի հատվածը՝ նոյեմբերի 1-ինԱշխատաժողովում քննարկվել է 2023-2025 թթ. ՄԻՊ պաշտպանության գործողությունների ծրագրով ԶՈՒ-ին վերաբերող գործողությունների ընթացքը
Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կազմակերպած դիվանագիտական շոու-այցը բռնազավթված Արցախ
Ծավ բնակավայրում ջրի նմուշներում սնդիկի բարձր պարունակություն է արձանագրվել․ բնակիչներին հորդորում են չօգտագործել ծորակի ջուրը
Քաղաքականություն

2023-ին զբոսաշրջային այցելությունների քանակը բացառիկ աճ է գրանցել՝ կազմելով 2 մլն 316 հազար 666

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել է Զբոսաշրջության կոմիտեի 2023թ. գործունեության հաշվետվությունը:

Զեկույցով հանդես է եկել կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Սուսաննա Հակոբյանը: Նշվել է, որ Զբոսաշրջության կոմիտեի բյուջեն 2023 թվականին կազմել է 7,5 մլրդ դրամ, իսկ 2024-ին այն կկազմի 13,2 մլրդ, ինչը պայմանավորված է նախատեսված նոր ենթակառուցվածքների բարելավման ծրագրի առկայությամբ:

Ներկայացվել է 2023 թ. ընթացքում Զբոսաշրջության կոմիտեի կողմից գնումների և դրամաշնորհային մրցույթների գործընթացների վերաբերյալ հակիրճ տեղեկատվություն։ Նշվել է, որ 2023-ին զբոսաշրջային այցելությունների ընդհանուր քանակը բացառիկ աճ է գրանցել՝ կազմելով 2 մլն 316 հազար 666՝ 2022 թ.-ի հունվար-դեկտեմբերի համեմատ գրանցելով 40 % աճ, իսկ 2019-ի համեմատ՝ շուրջ 22 %։

Նշվել է, որ նախորդ տարվա ընթացքում առավել շատ զբոսաշրջիկներ են այցելել Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Ուկրաինայից, Չինաստանից, Բելառուսից:

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ այս տարի վիճակագրական տվյալների համաձայն, արձանագրվել են զբոսաշրջության կառուցվածքի որոշակի փոփոխություններ: Օրինակ, նախորդ տարվա նկատմամբ ՌԴ-ից ժամանող զբոսաշրջիկների թիվը, ըստ վիճակագրության, նվազել է, սակայն մյուս երկրներից որոշակի աճ է նկատվում:

Սուսաննա Հակոբյանի խոսքով՝ աճ է արձանագրվել Ֆրանսիայից, Գերմանիայից, Արաբական Միացյալ Էմիրություններից ժամանող զբոսաշրջիկների թվում: «Որոշակի ֆիլտրում իրականացնելուց հետո պարզ է դարձել, որ նաև ՌԴ-ից ժամանող իրական զբոսաշրջիկների թվի աճ է արձանագրվել: Այս վերլուծությունները կան»,- ասել է տիկին Հակոբյանը:

Վարչապետը հետաքրքրվել է՝ արդյոք այս ամենն ազդակ է, որ ոլորտում ճիշտ ուղղությամբ ենք ընթանում: «Միանշանակ, այցելությունների վիճակագրությունն էլ է դա ցույց տալիս»,- նշել է կոմիտեի նախագահի պարտականությունները կատարողը:

Հայաստանը, ըստ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության «Համաշխարհային զբոսաշրջության բարոմետր»-ի տվյալների, 2023-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին զբոսաշրջային այցելությունների ամենաբարձր աճ գրանցած երկրների ցանկում զբաղեցրել է 7-րդ տեղը:

Կոմիտեի ներկայացուցիչը ներկայացրել է 2023 թ. ընթացքում ՀՀ կառավարության 2021թ. նոյեմբերի 18-ի «ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված միջոցառումների կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն։ Մասնավորապես՝ ներկայացվել են վիճակագրության բարելավմանը, զբոսաշրջության 5-ամյա ռազմավարության մշակմանը, ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված միջոցառումները։

2023-ի հունվարից մինչև 2024-ի հունվար ընկած ժամանակահատվածում իրականացվել է միջազգային այցելությունների երրորդ հետազոտությունը։ Հայաստանի սահմանային անցման կետերում անցկացված հարցումների միջոցով հնարավոր կլինի ունենալ առավել հստակ տեղեկատվություն զբոսաշրջային այցելությունների աշխարհագրական բաշխվածության, սեռատարիքային կազմի, ճամփորդության կազմակերպման տարբերակների, զբոսաշրջիկների կատարված ծախսերի կառուցվածքի, կրկնվող այցելությունների և այլնի վերաբերյալ։

Վարչապետը նշել է, որ վերը նշված հետազոտությունը քաղաքականությունների մշակման համար կարևոր տեղեկատվություն կարող է ներկայացնել:

Սուսաննա Հակոբյանի խոսքով՝ առաջին նման հետազոտությունն իրականացվել է 2007 թվականին, երկրորդը՝ 2012-ին: «Շատ կարևոր տվյալներ են ի հայտ եկել, առաջինը՝ ծախսերի տեսանկյունից: 2013-ի տվյալներով՝ մեկ զբոսաշրջիկի ծախսն այցելության ընթացքում կազմել է 798 դոլար, իսկ մնալու միջին տևողությունը հաշվարկվել է 17 օր: Այժմ ծախսերի տեսանկյունից արձանագրվել է աճ, ներկայումս այն կազմում է 1000 դոլար՝ ՀՀ-ում գտնվելու միջին տևողության ընթացքում: Իսկ մնալու տևողությունը նվազել է մեկ օրով՝ 16 օր: Այս առումով կան առանձնահատկություններ, սփյուռքահայերի՝ Հայաստանում գտնվելու տևողությունը երկար է, և ընդհանուր թվի մեջ դա ազդում է հաշվարկի վրա: Բայց սովորական զբոսաշրջիկը, ով ՀՀ է գալիս հանգստի համար, մեր երկրում մնալու տևողությունը կազմում է 6-7 օր»,- ասել է տիկին Հակոբյանը:

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էլ հավելել է, որ հետազոտության արդյունքներով արձանագրվել է, որ ՀՀ ժամանող ոչ ազգությամբ հայերի թիվը վերջին տարիներին ավելացել է:

Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է նաև զբոսաշրջային ծառայությունների գների խնդրին և նշել, որ այդ հարցին պետք է անդրադառնալ հետևյալ տրամաբանությամբ՝ արդյոք այստեղ խնդիր կա, թե՝ ոչ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարության հիմնական ուղերձը և ծրագրերը մասնավոր ոլորտի գործընկերներին պետք է լինի բիզնեսների արդյունավետության հաշվին ինքնարժեքները նվազեցնելու վերաբերյալ: «Դա է մեր ճիշտ ճանապարհը, որովհետև մեր քաղաքականությունը պետք է լինի բիզնեսների արդյունավետության բարձրացումը՝ էներգաարդյունավետություն, կառավարման արդյունավետություն, ծախսերի արդյունավետություն և այդպես շարունակ»,- նշել է վարչապետը:

Խորհրդակցության ընթացքում տեղեկացվել է նաև, որ 2023 թ. դեկտեմբերի 22-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունել է «Զբոսաշրջության մասին» օրենքը, որն ուժի մեջ կմտնի 2024 թ. սեպտեմբերի 1-ից։ Ի պատասխան վարչապետ Փաշինյանի հարցի՝ նշվել է, որ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց գործունեությունը կդառնա ծանուցման ենթակա, իսկ 2025 թ. հունվարի 1-ից կներդրվի որակավորման նոր համակարգ զբոսաշրջային ծառայություն մատուցող անձանց համար։ «Մենք մինչ օրս զբոսաշրջային օպերատորների մասին տեղեկատվություն չենք ունեցել: Միաժամանակ, արտագնա զբոսաշրջային ծառայությունների համար սահմանվել է ֆինանսական երաշխիքի պահանջ, քանի որ բազմաթիվ դեպքեր ենք ունեցել, երբ, օրինակ՝ ավիաընկերությունը զբոսաշրջիկներին տեղափոխել է արտերկիր, սակայն հետ չի վերադարձրել ու պետական բյուջեից միջոցներ են ծախսվել՝ ՀՀ քաղաքացիներին հետ վերադարձնելու համար: Մյուս կարևոր փոփոխությունը զբոսավարների պարտադիր վերաորակավորման պահանջն է, ինչն անմիջականորեն կապված է երկիրը, պատմությունը ճիշտ ներկայացնելու հետ: Օրենքն անդրադառնալու է նաև զբոսավարի էթիկայի կանոններին: Ներդրվել է նաև զբոսաշրջային ծառայությունների վերահսկողական գործառույթ, ինչը ևս նախկինում բացակայել է»,- ասել է Սուսաննա Հակոբյանը:

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ օրենքի ընդունումը կարևոր է նաև զբոսաշրջիկների տեսակետից. «Երբ նրանք ազդակ են ստանում, որ սա պետական վերահսկողության ներքո գործառույթ է, վստահությունը և գրավչությունը դրանից ավելի է մեծանում»:

Զեկուցվել է, որ Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ իրականացվող ՏՏԵԶ ծրագրի շրջանակում բարեկարգվել կամ վերակառուցվել են մի շարք զբոսաշրջային գրավչության օբյեկտներ տանող ճանապարհներ։

Ներկայացվել են նաև Զբոսաշրջության կոմիտեի կողմից 2023 թ. ընթացքում կատարված մյուս աշխատանքները։ Մասնավորապես՝ ՄԱԿ ԶՀԿ հետ համագործակցությամբ 2023 թ. սեպտեմբերին կայացել է «Զբոսաշրջության համաշխարհային ներդրումային ֆորում»-ը, 2023 թ. ընթացքում կազմակերպվել են փոխճանաչողական այցեր մի շարք թիրախային երկրներում, Հայաստանը և հայկական զբոսաշրջության արդյունքը ներկայացվել են միջազգային հեղինակավոր ցուցահանդեսներում, ապահովվել է համագործակցություն մի շարք ավիաընկերությունների հետ, կազմակերպվել են լրագրողների, բլոգերների և հեղինակավոր անձանց ճանաչողական այցեր, աջակցություն է տրամադրվել 16 մշակութային, գաստրո (խոհանոց և գինի), արկածային փառատոնի կազմակերպմանը։

Այնուհետև, ներկայացվել են 2024 թ. ընթացքում նախատեսվող միջոցառումները։ Մասնավորապես՝ 2024 թ. սեպտեմբերին Հայաստանը հյուրընկալելու է ՄԱԿ-ի Համաշխարհային զբոսաշրջության «Գինու զբոսաշրջության» 8-րդ համաշխարհային համաժողովը։ Կոմիտեի ներկայացուցիչը ներկայացրել է նաև զբոսաշրջության ոլորտում առկա խնդիրներն ու խոչընդոտները։

Զեկույցն ամփոփելիս ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նախագահի պարտականություններ կատարող Սուսաննա Հակոբյանն անդրադարձել է վարչապետի՝ 2023 թվականին տրված հանձնարարականներին և ներկայացրել դրանց կատարման ընթացքը։