Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանը կարգալույծ է հռչակվել
![Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանը կարգալույծ է հռչակվել](/timthumb.php?src=disc/05-06-24/bc5ba3f5f997cc171194a56edc28d4d3.jpg&w=780)
Հունիսի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ, իր դիմումի համաձայն, կարգալույծ է հռչակվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Գրիգորիս վարդապետ Շոխիկյանը։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Արման Շոխիկյան ավազանի անունով: