Օկուպացված Շուշիում ընթանում է սոցիալական նորարարությունների ֆորում
Օկուպացված Շուշիում ընթանում է սոցիալական նորարարությունների ֆորում։ Այն կազմակերպվել է «Շուշի՝ Իսլամական համագործակցության կազմակերպության երիտասարդական մայրաքաղաք 2024» միջազգային ծրագրի շրջանակում։
Միջոցառմանը մասնակցում են պաշտոնյաներ, Երիտասարդական ֆորումի պատվիրակություններ, Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրներ, հաստատությունների և կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև ավելի քան 150 երիտասարդ՝ 36 երկրից։