Կիրանցում կառուցվող դպրոցի մոտ անվտանգության հավելյալ միջոցառումներ են ձեռնարկվում. Ժաննա Անդրեասյան
«Կիրանցում մենք գործող դպրոց ունենք այլ շենքում, նոր կառուցված դպրոցի շենքն ավելի մոտ է գտնվում սահմանին»: Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նա հիշեցրեց, որ բազմիցս ասել են, որ առաջնորդվելու են բնակիչների առաջարկով և պահանջով և նոր կառուցվող դպրոցի մոտ անվտանգության հավելյալ միջոցառումներ են ձեռնարկվում։
«Մենք պատրաստ ենք շահագործել դպրոցի այն շենքը, որը կառուցվել է՝ այդ միջոցառումները ձեռնարկելուց հետո, եթե տեղի բնակիչների պահանջը կլինի, որ իրենք հարմար չեն գտնում նույնիսկ դրանից հետո երեխաներին ուղարկել դասերն անցկացնելու՝ կկառուցենք նոր դպորց և այդ շենքը կծառայեցնենք նոր նպատակի»,- հայտնեց Անդրեասյանը
Նա ասաց, որ կա երկու տարբերակ և դրանց ընտրությունը կկատարվոի տեղի բնակիչների որոշմամաբ։