Սպիտակ տունը խաղաղության հասնելու պայման է անվանել Կիևին զենքի մատակարարումը
Միացյալ Նահանգները կարծում է, որ համաշխարհային խաղաղության հասնելու համար Արևմուտքը պետք է ավելի շատ զենք փոխանցի Ուկրաինային:
Այս մասին ասել է ամերիկացի առաջնորդի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։
«Մենք պետք է հստակ ուղերձ հղենք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որ նա չի կարող մեզնից երկար դիմանալ, չի կարող մեզ բաժանել: Մենք ամուր ենք պահում մեր դիրքորոշումը: Առաջիկա շաբաթներին մենք լավ հնարավորություն կունենանք զինամթերքի նոր խմբաքանակ ուղարկելու Ուկրաինա»,- ասել է Սալիվանը ճեպազրույցի ժամանակ: