Եթե թույլ տանք, որ Ուկրաինան տապալվի, դուք կտեսնեք Լեհաստանի վերացումը. Բայդեն
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում է վերականգնել Խորհրդային Միությունը, իսկ Ուկրաինայից հետո Մոսկվան սպառնալու է իր մյուս հարեւաններին։
Այս մասին Time-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
«Հիշեք իմ խոսքերը. եթե մենք երբևէ թույլ տանք, որ Ուկրաինան տապալվի, դուք կտեսնեք Լեհաստանի վերացումը», - զգուշացրել է քաղաքական գործիչը:
Նա հավելել է, որ Արևմուտքն անընդհատ աչքաթող է անում, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ Ուկրաինայում Ռուսաստանի հաղթանակը։
Հարցին, թե ինչպիսին պետք է լինի խաղաղությունն Ուկրաինայում, Բայդենը սահմանափակվեց միայն ասելով, որ Ռուսաստանի հաղթանակն անթույլատրելի է։