ԱՄՆ-ում դեռևս չեն տեսնում Գազայում պատերազմի դադարի վերջնական ծրագիր
Բայդենի վարչակազմը դեռևս չի տեսել հակամարտությունը դադարեցնելու Իսրայելի հստակ ծրագիր, որը, մեր կարծիքով, վերջնական կլինի։
Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։
Պաշտպանության նախարար Յոավ Գալանտը և պատերազմի կաբինետի նախարար Բենի Գանցը վերջերս առաջ են քաշել նման ծրագիր, մինչդեռ վարչապետ Բենիամին Նեթանյահուն հիմնականում լուռ է:
Միլլերը նաև ասել է, որ ԱՄՆ-ը վստահ է, որ Կատարը հնարավորինս շատ ճնշում է գործադրում ՀԱՄԱՍ-ի վրա պատանդների վերաբերյալ բանակցություններում: