Հունգարիայի քաղաքացիները զոհվում են Ուկրաինայի պատերազմում. Օրբան
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն ասել է, որ Հունգարիան ԵՄ միակ երկիրն է, որի քաղաքացիները զոհվում են Ուկրաինայի պատերազմում։
Այս մասին նա ասել է իտալական Il Giornale թերթին տված հարցազրույցում։
«Հունգարիան սահմանակից է Ուկրաինային, սա պարզապես է մեր սահմանին: Ուկրաինայում կան փոքրամասնություն հանդիսացող հունգարացի քաղաքացիներ, ովքեր կռվում են ուկրաինական բանակի կողմից և զոհվում: Մենք ԵՄ միակ երկիրն ենք, որի քաղաքացիները մահանում են Ուկրաինայում»,- ասել է Օրբանը։
Միաժամանակ Հունգարիայի վարչապետը սխալ է համարել Ուկրաինայի հարցում ԵՄ ռազմավարությունը։