ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստը հավանություն է տվել օրինագծին, որը նախատեսում է Վաշինգտոնի կողմից Միջազգային քրեական դատարանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների դեմ վարույթի դեպքում:
Փաստաթղթին աջակցել են 247 օրենսդիրներ, 155-ը դեմ են եղել: Հանրապետականների նախաձեռնությամբ ներկայացված օրինագծի տեքստում ընդգծվում է, որ Վաշինգտոնի վարչակազմը պետք է պատժամիջոցներ սահմանի ՄՔԴ-ի դեմ, եթե այս մարմինը փորձի հետաքննել, կալանավորել, ձերբակալել կամ հետապնդել որևէ մեկին, ով համարվում է ԱՄՆ-ին դաշնակից:
Նշվում է, որ օրինագիծը ԱՄՆ-ում միակողմանի չի ընդունվել և մեծ քննադատության է արժանացել: