ԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցել միջուկային ծրագրի, այլ ոչ թե Հորմուզի հարցի շուրջԱդրբեջանում ԱՄՆ դեսպանատունն ամփոփել է իր դիվանագետի այցը օկուպացված ԱրցախԴանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի3 ոսկե և 6 բրոնզե մեդալ՝ «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարումԿանզասի ազգային գվարդիան և ՀՀ ՊՆ-ն անցկացրել են «Փյունիկ» դասակի սերժանտական վերապատրաստումըԿապանի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
«Մակրոնի կինը նախկինում տղամարդ է եղել»․ այս պնդման համար դատված լրագրողը հաղթել է վերաքննիչ դատարանում
Ապրում ենք մի ժամանակի մեջ, երբ շատ արժեքներ սակարկության առարկա են. վախը մեզ ասում է՝ «Զիջի՛ր», ճնշումը մեզ ասում է՝ «Լռի՛ր», բայց Քրիստոս այլ բան է ասում․ Ռուբեն ՍրբազանՉարենցի փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվիԻջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»Հաջիևի հետ Գանձասար այցելած ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն այցելել է «Մատենադարան», ծանոթացել է հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին և դրանց պատմությանըԽայտառակnւթյnւն է. Մեսրոպ Մանուկյանը` դիվանագետների՝ oկnւպաgված Արցախ այցի մասինԹուրքիան պատրաստ է օպերատիվ կերպով Ստամբուլում անցկացնել Ուկրաինայի շուրջ բանակցություններՁերբակшլվել են ԴԱՀԿ նախկին պաշտոնյաներ և փաստաբանՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների կառավարմանը վերաբերող հարցերԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել էԱրտակարգ իրավիճակ՝ Երևանում․ Աջափնյակում խմելու ջուրն անխնա հոսում է առանձնատան նկուղ ու խարխլում այն․ տունը փլուզման շեմին էՌուսական ռազմաբազան մեզ պետք չէ. ՔՊ-ականԶինծառայողների իրավունքների պաշտպանության քայլերը պետք է լինեն գործնականում իրագործելի և չափելի. ՄԻՊԿոտայքում «Mercedes»-ը բախվել է կայանված «Iveco» բեռնատարին. կան վիրովnրներԱդրբեջանն օկուպացված Արցախում նոր դպրոցներ կկառուցի, իսկ Հայաստանում փակվում են գործող դպրոցներըՀաքան Ֆիդանը Բաքվում Բայրամովի հետ կքննարկի հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացըԵթե խաղաղությունն իրական է, ինչո՞ւ է ադրբեջանական զինուժը դեռ Հայաստանի տարածքում. ԱնանյանԲաքվի և Երևանի միջև ամուր խաղաղությունը կամրապնդի կայունությունը տարածաշրջանում. Moody’s գործակալությունԹմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի` օգոստոսի հաշվետվությունըՄեր ձեռագրերում ազատ էջեր չկան». Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ ՀաջիևինԱլեն Սիմոնյանն ընդունել է ԵՄ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներինՔՊ-ն Առուշին սպառնացել է բանտային կալանքով. էդգար ՂազարյանԵս ճիշտ հասկացա՞ իշխանության պլանը՝ Տիգրանաշենը hանձնել Ադրբեջանին, ստեղծել նույն անունով բնակավայր ու ասել՝ Տիգրանաշեն անունով բնակավայր կա. ՎարդանյանՎրաստանի Պետական անվտանգության ծառայության ղեկավար Գեկա Գելաձեն հրաժարական է տվելՎաղը կգան, կասեն՝ եկեք Մատենադարանը քանդենք, որովհետև պատերшզմ կլինի. ընդդիմադիր պատգամավորՀաջիևը մանիպուլյացիա է անում, ձեռագրերը 44-օրյայի ժամանակ են տեղափոխվել. Արցախի նախկին նախարարՈւնեմ պատմական հայրենիք, բայց գերադասում եմ իմ այսօրվա հայրենիքը. Սրբուհի ԳալյանԹՐԻՓՓ-ն իրականում կարող է նոր uպառնшլիքներ բերել մեր երկրի գլխին. Մեսրոպ ՄանուկյանԱնկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումների ցանկը Ուկրաինական հարվածի հետևանքով հնարավոր է զոհվել է գեներալ-լեյտենանտ Սերգեյ Միլչակովը. ռուսական աղբյուրներՀորդորում եմ խմելու և կենցաղային նպատակներով օգտագործել միայն համայնքի տրամադրած կամ շշալցված ջուրը․ Ավանեսյան«Պետք չէ հուզվել Հաջիևի հայտարարություններից». ՔՊ-ական Արմեն Խաչատրյանը մտահոգությունը շփոթում են հուզմունքի հետ
Հուսով ենք, որ «իրական» Հայաստանի մասեր Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի՝ խաղաղության կեղծ շպարի ետևում. Արամ Ա
Եմենի հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի ավիաբազային Բաքվի պահանջները դառնում են Երևանի որոշումները․ Մեսրոպ ՄանուկյանԱրփինե Սարգսյանը երկօրյա այցով Վրաստանում էՈստիկանները Լճաշենում ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտելԴիմում եմ ադրբեջանցիներին. Ամեն ինչ փոփոխվելու է ու ոչինչ հավերժ չէ, իսկ փոփոխությունների համար երբեմն վճարում են շատ ծանր գին. վճարում են անմեղները. Հայկ ԴեմոյանԱրարատի մարզում «Opel Astra»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և քարերին ու հողաթմբերին բшխվելով հայտնվել դաշտում․ կան վիրավnրներԴատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 13-րդ հողատարածքը«Լամբադա» կամրջի հիմնանորոգումը նախատեսվում է ավարտել դեկտեմբերի 28-ին, երթևեկելի հատվածը՝ նոյեմբերի 1-ինԱշխատաժողովում քննարկվել է 2023-2025 թթ. ՄԻՊ պաշտպանության գործողությունների ծրագրով ԶՈՒ-ին վերաբերող գործողությունների ընթացքը
Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կազմակերպած դիվանագիտական շոու-այցը բռնազավթված Արցախ
Ծավ բնակավայրում ջրի նմուշներում սնդիկի բարձր պարունակություն է արձանագրվել․ բնակիչներին հորդորում են չօգտագործել ծորակի ջուրը
Քաղաքականություն

ՄԻՊ-ը զեկույց է ներկայացրել՝ փորձելով հերքել իր աշխատանքի նկատմամբ քննադատությունը

 Պաշտպանը մշտապես պատրաստակամ է ընդունելու անձանց, այդ թվում՝ քաղաքական գործընթացների մասնակիցների, և քննարկման առարկա դարձնելու մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերելի ցանկացած հարց, Պաշտպանի լիազորությունների շրջանակում ձեռնարկելու դրանց լուծման համար անհրաժեշտ միջոցներ՝ ՄԻՊ հաստատություններին բնորոշ մեթոդաբանության և սկզբունքների պահպանմամբ։ Այդ մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։ 
 
 Անդրադառնալով այսօր՝ հունիսի 4-ին, ՄԻՊ հաստատության առջև տեղի ունեցած հավաքի ընթացքում բարձրացված հարցերին՝ Մարդու իրավունքների պաշտպանը հարկ է համարում ընդգծել հետևյալը.
 
 Իրականությանը չի համապատասխանում այն պնդումը, որ Մարդու իրավունքների պաշտպանը հանդես է գալիս բացառապես արագ արձագանքման այցեր իրականացնելու առնչությամբ հրապարակային հաղորդագրություններով։
 
 Բազմաթիվ են այս ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի հրապարակային հայտարարությունները հավաքների ազատության իրավունքի իրացման ընթացքում իրավունքների ենթադրյալ խախտումների առնչությամբ։
 
 Հատկապես անհասկանալի են կոնկրետ դեպքերին Մարդու իրավունքների պաշտպանի կողմից չանդրադառնալու վերաբերյալ այն պնդումները, որոնք վերաբերում են այնպիսի դեպքերի, երբ Պաշտպանը հանդես է եկել անձանց անունների և դեպքերի արձանագրմամբ հրապարակային հայտարարություններով։
 
Օրինակ՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Աշոտ Սիմոնյանի մասնակցությամբ տեղի ունեցած դեպքի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանն անմիջապես հանդես է եկել հրապարակային հայտարարությամբ։ Այդ համատեքստում Պաշտպանը, մասնավորապես, նշել է. «Իրականացված մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է դեպք, երբ Ոստիկանության ծառայողների կողմից առերևույթ ֆիզիկական ուժի գործադրմամբ բերման է ենթարկվել ՀՀ ԱԺ պատգամավոր։ 

Ավելի ուշ, ըստ Ոստիկանությունից ստացված պարզաբանման՝ պատգամավորը ոստիկանական ավտոմեքենայից ազատ է արձակվել։ Պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ ՀՀ ԱԺ պատգամավորն օժտված է սահմանադրաիրավական հատուկ կարգավիճակով, վերջինս ազատությունից կարող է զրկվել օրենսդրությամբ սահմանված հատուկ ընթացակարգով։ Այս խնդրին Պաշտպանն անդրադարձել է բազմիցս, և նշված պրակտիկայի առկայությունը մտահոգիչ է համարում։
Պաշտպանն ընդգծում է, որ անհրաժեշտ է ներդնել լուրջ գործիքակազմ վերոհիշյալ պրակտիկայի բացառումը երաշխավորելու ուղղությամբ։
 
Պաշտպանը խիստ անթույլատրելի է համարում նաև որևէ պարագայում Ոստիկանության ծառայողի կողմից անձին բերման ենթարկելու անհրաժեշտությամբ չպայմանավորված` անհամաչափ ուժի կիրառումը։ Անհամաչափ ֆիզիկական ուժի կիրառման յուրաքանչյուր դեպք պետք է անհապաղ ստանա պատշաճ իրավական գնահատական՝ նման դեպքերի շարունակականությունը բացառելու նպատակով։
 
Ավելին, արձանագրվել են դեպքեր, երբ անձի նկատմամբ ուժի գործադրումը շարունակվել է այն պայմաններում, երբ վերջինս արդեն իսկ գտնվել է ոստիկանության ծառայողների հսկողության ներքո։ Պաշտպանը նշված գործելաոճը անթույլատրելի է համարում։
 
Մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկման և Ոստիկանության բաժիններ այցերի ընթացքում արձանագրվել է, որ բազմաթիվ են առանց օրինական պահանջ ներկայացնելու, առանց քաղաքացիներին բերման ենթարկելու պատճառների և հիմքերի պարզաբանման, առանց անձանց` իրենց նվազագույն իրավունքների մասին տեղեկացնելու բերման ենթարկելու դեպքերը։
Արձանագրվել են նաև դեպքեր, երբ անկախ անձի նկատմամբ վարչական վարույթի շրջանակում իրականացվող գործողությունների ավարտից՝ անձինք շարունակել են պահվել Ոստիկանության բաժիններում մինչև լրանա օրենքով սահմանված 3 ժամը։
 
Այս առումով Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ վերոնշյալ 3 ժամն այն առավելագույն ժամկետն է, որում Ոստիկանությունը կարող է անձին վարչական ձերբակալման շրջանակում ազատությունից զրկել։ Միաժամանակ, մինչև այդ ժամկետի լրանալն անձի մասնակցությամբ վարութային գործողությունների ավարտից հետո անձը պետք է անմիջապես ազատ արձակվի` անկախ վերջինիս` փաստացի արգելանքի վերցնելու պահից 3 ժամը լրանալու հանգամանքից»...։
 
 Նշված դեպքերը քննության առարկա դարձնելու և պատշաճ իրավական գնահատական տալու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանը նաև համապատասխան գրություններ է ուղարկել ՀՀ ներքին գործերի նախարարություն և ՀՀ գլխավոր դատախազություն։
 
 Պաշտպանն իր հայտարարություններից մեկում անդրադարձել է նաև պատգամավոր Արթուր Խաչատրյանին վերաբերող դեպքին՝ համանման հրապարակային հայտարարություն տարածելով։
Միևնույն ժամանակ, Մարդու իրավունքների պաշտպանն անընդհատ ընդգծել է, որ «հավաքի խաղաղ ընթացքի երաշխավորումը ենթադրում է նաև հավաքի կազմակերպիչների և մասնակիցների կողմից օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանում։
 
Դա վերաբերում է, այդ թվում՝ հավաքի ընթացքում բռնությունից, բռնության կոչերից, ատելության խոսքի դրսևորումներից զերծ մնալուն, որպիսի դրսևորումները ևս ակնհայտ են և խնդրահարույց»։
Հավաքների ընթացքում բազմաթիվ են անձանց տարբեր խմբերի նկատմամբ բոլոր հիմքերով խտրական խոսույթ և ատելության խոսք տարածելու դեպքերը, ինչը Պաշտպանը մտահոգիչ և անթույլատրելի է համարում՝ ընդգծելով, որ հանրային գործիչները պետք է ոչ միայն զերծ մնան նման խոսույթ տարածելուց, այլ հակազդեն այդպիսի խոսքին։
 
Պաշտպանը հայտարարություններ է տարածել նաև լրագրողների մասնագիտական գործունեությանը առերևույթ խոչընդոտելու դեպքերի առնչությամբ՝ կարևորելով լրագրողների անխոչընդոտ մասնագիտական գործունեության երաշխավորումը։ Բոլոր դեպքերը հասցեագրվել են իրավասու պետական մարմիններին։
 
Պաշտպանը կարևորում է լրագրողների դերակատարությունը ժողովրդավարական հասարակությունում, այսօր լրագրողների հետ ունեցել է ճեպազրույց, իսկ նախորդ տարվա ութ ամսիների ընթացքում՝ շուրջ 40 հարցազրույց։
 
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտության արդյունքում մի շարք խնդիրներ լուծվել են, օրինակ՝ Ոստիկանության բաժիններում փաստաբանների մուտքի, անձանց պատշաճ իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի ապահովման, զանգի իրավունքի, բժշկական օգնություն տրամադրելու, բողոքի ակցիայի մասնակից անձանց տրանսպորտային միջոցները հատուկ պահպանվող տարածքից տեղափոխելու և այլն։
 
Բազմաթիվ են վերը նշված բոլոր դեպքերին առնչվող Պաշտպանի հրապարակային հայտարարությունները։ 
 
Ինչ վերաբերում է սահմանամերձ բնակավայրերում Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը, ապա հարկ է նկատել, որ Պաշտպանն անձամբ է այցելում սահմանամերձ բնակավայրեր, արձանագրում խնդիրները, դրանք ներկայացնում անգլերեն թարգմանվող հրապարակային զեկույցների շրջանակներում։ Ավելին, այդ զեկույցներին՝ սահմանամերձ բնակավայրերում մարդու իրավունքներին առնչվող խնդիրների մասով, հղում է կատարել նաև Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար տիկին Դունյա Միյատովիչը։ 

Ապրիլի 13-ին Անահիտ Մանասյանը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել նաև Տավուշի մարզում: Քաղաքացիների կողմից բարձրացված, ինչպես նաև արձանագրված բոլոր հարցերը, մասնավորապես՝ սեփականության իրավունքի, կրթության իրավունքի, անվտանգային երաշխիքների և այլ իրավունքների վերաբերյալ, անմիջապես քննարկվել են պետական իրավասու մարմինների հետ ինչպես բանավոր, այնպես էլ՝ գրավոր ընթացակարգով: Առանձնահատուկ ուշադրության է արժանացել երեխաների իրավունքների պաշտպանության հետ կապված հարցը, այդ թվում՝ դպրոցներին առնչվող և մի շարք այլ խնդիրների համատեքստում։ 

Հաշվի առնելով խնդրի զգայունությունը և կարևորությունը՝ Պաշտպանը շարունակում է վերը նշված հարցերին առնչվող քննարկումները։ Ավելին, երեխաների իրավունքների տեսանկյունից Պաշտպանը կարևորել է ինչպես պետական իրավասու մարմինների, այնպես էլ հավաքի կազմակերպիչների, մասնակիցների, զանգվածային լրատվության միջոցների և այլ դերակատարների կողմից հավաքներին երեխաների մասնակցության այնպիսի ձևաչափի երաշխավորումը, որտեղ առանցքային կդիտարկվի երեխայի «լավագույն շահը»։
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանը պարտադիր այցեր է իրականացնում մարզային բնակավայրեր, անձամբ հանդիպում քաղաքացիներին, հավաքագրում խնդիրները, առաջարկում դրանց համար լուծումներ։
 
Օրերս Պաշտպանն այցելել էր Լոռու մարզի աղետի գոտի, հանդիպել քաղաքացիների հետ, հավաքագրել խնդիրները։ Մարդու իրավունքներին առնչվող մի շարք հարցեր ներկայացվել են հրապարակային հաղորդագրության տեքստում, արդեն իսկ քննարկվել պետական իրավասու մարմինների և միջազգային գործընկերների հետ, մշակվում են դրանց համար լուծումներ։ Պաշտպանն ընդգծում է, որ ահռելի է աղետի ծավալը և կարևոր է համարում դրան առնչվող պատշաճ լուսաբանումը։