Փամբակ գետում դի են հայտնաբերել«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կանխվել է դատապարտյալին փաթեթավորված թմրամիջոցի փոխանցումըԱռանձին շրջաններում կլինեն հորդառատ անձրևներ«Մեր ապրելու ուժը Նարեկին ապրեցնելն է». հրետանավոր Նարեկ Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 26-ին Մարտունիում. «Փաստ
ԳՇ պետը հանձնարարականներ է տվել՝ զորակոչը պատշաճ անցկացնելու համար
ՀՀ խորհրդարանը կղեկավարվի Թուրքիայի, ՀՀ կառավարությունը՝ Ադրբեջանի կողմից. «Հրապարակ»
Ռազմական ոստիկանությունն զգուշացնում է
Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ»Ֆրանսիայում ավելի քան 130 միլիոն եվրո են հատկացրել դպրոցների և մանկապարտեզների հովացման համար՝ անոմալ շոգի պատճառովԻրանը հարվածներ է հասցրել ԱՄՆ ռազմական օբյեկտներին Աղմկահարույց նախագծեր՝ հուլիսի 2-ին. «Հրապարակ»Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա ՄկրտչյանըԻշխանության «ֆիշկաները» հերթով քանդվում են. «Փաստ»Իշխանությունները հետընտրական հաշվեհարդար են սկսել. «Հրապարակ»ՔՊ-ում սպասվում են փոփոխություններ նաև խմբակցության ղեկավար կազմում. «Ժողովուրդ»ՔՊ-ում պաշտոնների կռիվ է. «Հրապարակ»Թվային տոտալ վերահսկողություն քաղաքացիների նկատմամբ. իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներինՔՊ-ն ամենաբարձր արդյունքը գրանցել է Վայոց Ձորի մարզում. «Ժողովուրդ»Ինստիտուցիոնալ դասալքությո՞ւն, թե՞ նվեր Փաշինյանին. մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը. «Փաստ»Նիկոլ Փաշինյանը մամուլի նոր խոսնակ կունենա. «Հրապարակ»Ամեն ինչից զատ, սա պարզապես նաև անմարդկային է. «Փաստ»Հուլիսի 2-ին ԱԺ արտահերթ նստաշրջան կգումարվի. օրակարգում թեժ հարցեր են. «Ժողովուրդ»Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը. «Փաստ»Խոսքից հետ կանգնել չկա. Նոան արձագանքել է ՀՖՖ նախագահի աղմկահարույց հայտարարությանըԻսրայել–Լիբանան բանակցությունները ավարտվել են, զորքերի դուրսբերում չի նախատեսվումՈ՞վ կփոխարինի Մելիքբեկյանին․ ՀՖՖ նախագահի պաշտոնի համար շրջանառվում է գլխավոր թեկնածուի անունըՎրաստանում օտարերկրացու հետ «կեղծ ամուսնությունը» դառնում է պատժելիՆախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետՌազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Պայմանագրային զինծառայող է մահացել
ԱՄՆ-ն մտադիր է Թուրքիային վաճառել ռազմական ինքնաթիռների շարժիչներԱՄՆ միջնորդությամբ Իսրայելն ու Լիբանանը հասել են համաձայնության․ մանրամասներԳյումրիի Անկախության հրապարակում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կանԱռանց թույլտվության գործունեություն և գիշերային առևտուր․ Երևանում արձանագրվել են խախտումներԻրանի փոխնախագահը Հայաստանում է՝ նոր ենթակառուցվածքային ծրագրերի օրակարգով«Քաղաքական անտրամաբանության տրամաբանությունը». Արփինե Հովհաննիսյանը՝ ՍԴ գործընթացի մասինՃՏՊ՝ Շաղատ գյուղում․ կա զոհԵրևան–Զագրեբ համագործակցությունը զարգանում է ռազմավարական երկխոսության շրջանակումՀանդիպում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում․ շեշտը դրվել է հայրենաճանաչության և ինքնության ամրապնդման վրաԱդրբեջանը վտանգավոր երկընտրանքի առջև է․ քաղաքագետՖինլանդիան հանել է իր տարածքում միջուկային զենքի լիակատար արգելքըԹրամփը Եվրոպային սպառնացել է 100% մաքսատուրքերովԹրամփը Իրանին մեղադրել է Հորմուզի նեղուցում հրադադարը խախտելու մեջԳյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել էԹուրքիայում հրավառության գործարանում պայթյուն է տեղի ունեցել․ կա զոհԵրևանի պարեկները կանխել են օտարերկրացու ինքնասպանության փորձըՊուտինն ու Լուկաշենկոն քննարկել են Միութենական պետության օրակարգն ու տարածաշրջանային անվտանգությունըՔԿՀ-ներում թմրամիջոցներից կախվածությունը հաղթահարած դատապարտյալները կաջակցեն մյուսներինՌուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում նոր հոգևոր նշանակություն է կատարվելԹրամփը նշել է, որ ԱՄՆ-ն և Իրանը գյուղատնտեսական առևտուր կսկսեն
Հասարակություն

Շիրակի մարզպետարանի պաշտոնատար անձինք մեղադրվում են կաշառք ստանալու համար

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Շիրակի մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումներից մեկի ղեկավար Խ. Խ.-ն տարբեր ժամանակահատվածներում մարզպետարանի և Շիրակի մարզի համայնքապետարանների հետ պայմանագրեր կնքած՝ կառուցապատման ու ճանապարհաշինարարական աշխատանքներ իրականացնող մի շարք ընկերությունների ներկայացուցիչներից ստացել է ընդհանուր 1,700,000 ՀՀ դրամ կաշառք, ընդ որում, երկու դեպքում՝ մարզպետարանի մեկ այլ պաշտոնատար անձի հետ խմբի կազմում: 

Նախաքննությամբ պարզվել է, որ Խ. Խ.-ն, օգտագործելով իր ծառայողական լիազորությունները, վերը նշված ընկերությունների կողմից Շիրակի մարզի տարբեր համայնքներում իրականացվող սուբվենցիոն և այլ ծրագրերի շրջանակներում ավարտված շինարարական օբյեկտների ավարտական ակտերը ստորագրելու, վճարվելիք գումարի չափն ավելացնելու, ինչպես նաև կատարողական ակտերի ստորագրման և կնքման գործընթացներն իրականացնելու համար ինչպես անձամբ, այնպես էլ իր ղեկավարած ստորաբաժանման գլխավոր մասնագետ Մ. Ա.-ի միջոցով, 2023թ. հոկտեմբերից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում, հիշյալ աշխատանքները կատարած ընկերությունների ներկայացուցիչներից, այդ թվում՝ նրանցից մեկի հետ փոխկապակցված Արթիկի համայնաքապետարանի պաշտոնյա Ա.Հ.-ից, պահանջել և որպես կաշառք ստացել է 100,000-ից 1,000,000 ՀՀ դրամ (ընդհանուր՝ 1,700,000 ՀՀ դրամ): 

Կաշառք ստանալու համար Շիրակի մարզպետարանի պաշտոնատար անձանցից Խ. Խ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ), 435-րդ հոդված 2-րդ մասի 2-րդ կետով և 435-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ) , իսկ Մ. Ա.-ին՝ 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ): Վերջիններիս կաշառք տված ընկերությունների 6 ներկայացուցիչներին էլ մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասով և 436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Նախաքննության ընթացքում Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի միջնորդությունների հիման վրա Խ. Խ.-ի, Մ. Ա.-ի և Ա. Հ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, որը հետագայում դատարանի որոշմամբ փոխարինվել է տնային կալանքով:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: