Որտե՞ղ է ՄԻՊ-ի գնահատականը ԱԳՆ-ի դիմաց ոստիկանության բիրտ ուժի կիրառման վերաբերյալ․ Էլինար Վարդանյան
Որտե՞ղ է ՄԻՊ-ի գնահատականը ԱԳՆ-ի դիմաց ոստիկանության բիրտ ուժի կիրառման վերաբերյալ։ Այս հարցադրմամբ հանդես եկավ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը՝ Մարդու Իրավունքների Պաշտպանի գրասենյակի դիմաց։
«Որտե՞ղ է ՄԻՊ-ի գնահատականը երիտասարդի դեմքին ոստիկանի կոշիկի հետքի վերաբերյալ։ Որտե՞ղ է ՄԻՊ-ի գնահատականը Վեհափառի ճանապարհը փակելու վերաբերյալ։ Որտե՞ղ է ՄԻՊ-ի գնահատականը պատգամավոր Աշոտ Սիմոնյանին բռնության ենթարկելու վերաբերյալ։ Այսպիսի գնահատականների բացակայությունն է նաև, որ իշխանություններին թույլ է տալիս վարվել ամեվաներջին բռնարարի պես»,-ասաց նա։